Wednesday, October 7, 2009

Սերժ Սարգսյան. Հայաստանը, Սփյուռքն ու Լեռնային Ղարաբաղը միացյալ ճակատ են

/PanARMENIAN.Net/ 07.10.2009 -Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 6-ին գտնվում էր Բեյրութում, որտեղ հանդիպեց Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: «Ես այստեղ եմ, որովհետեւ ձեր մտահոգու¬թյուններին իրազեկ լինելու, ձեզ լսելու կարիքն ունեմ: Դա իսկապես ինձ օգնելու է իմ աշխա¬տանքում: Բայց ես այստեղ եմ նաեւ հորդորելու ձեզ հավատալ ու վստահել Հայաստանին»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, «հավատալ ու վստահել» չի նշանակում ձեռքերը ծալած նստել կամ սպասել հրահանգների: ՀՀ ղեկավարի խոսքով, Հայաստանն աշխարհում ունի բազմաթիվ բարե¬կամներ, բայց կան նաեւ թշնամաբար տրամադր¬ված ուժեր, որոնք երազում են անվստահության եւ անհասկացողության պատեր ստեղծել հայության տարբեր հատվածների միջեւ, պառակտել ոչ միայն առանձին գաղութներ, այլեւ պառակտել Հայաս¬տանն ու Արցախը, Հայաստանն ու Սփյուռքը: «Այդ ուժերը պարզապես երազելով չեն զբաղված, նրանք ակտիվորեն գործում են: Նրանք գիտեն, թե որն է մեր ամենահզոր զենքը: Դա միասնության ուժն է, որ կարող է սարեր շարժել: Մնում է, որ մենք դա գիտակցենք եւ պարբերաբար նորոգենք մեր ուխտը՝ ընդհանուր արմատների, ընդհանուր նպատակների, ընդհանուր ապագայի մեր ուխտը»,- ընդգծել է պետության ղեկավարը: Նա ասել է, որ Հայաստանը, Սփյուռքն ու Լեռնային Ղարաբաղը միացյալ ճակատ են, եւ նման ճակատով Հայաստանն անհաղթ է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

No comments: