/PanARMENIAN.Net/ 28.10.2009 - Վաշինգտոնում ամենամեծ նորութային շուկան է, եւ դրանում հայկական նորությունների առկայությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի վաշինգտոնյան խմբագիր Էմիլ Սանամյանը:
Հայաստանում «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վինսենտ Լիման իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբեր ամսից «The Armenian reporter» թերթը սկսել է լույս տեսնել նաեւ Հայաստանում: «Մեր թերթն անկախ է եւ չի գտնվում որեւէ կուսակցության ազդեցության տակ»,- նշել է Լիման: Ընդ որում, նա նշել է, որ թերթի վաշինգտոնյան տարբերակը տարբերվելու է տեղականից: «Մենք կարծում ենք, որ Հայաստանում արդեն անգլալեզու թերթերի անհրաժեշտություն է առաջացել»,- նկատել է Վինսենտ Լիման:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment