Wednesday, October 28, 2009

Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր հայտարար գոյություն չունի. փորձագետ

Tert.am. 28-10-2009- Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական Արձանագրություններն այնքան ժամանակ, մինչև Ղարաբաղյան հարցում ինչ-որ զիջումներ չստանա: Այս անգամ նման կարծիք հայտնել է «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը` միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը զիջելու բան չունի: Նշելով, որ հայկական հանրությանը նախապատրաստում են հողերի հանձնմանը` Թևանյանը հայտարարել է. «Մթնոլորտը, որ կա Հայաստանում և Ադրբեջանում, կոմպրոմիսի դաշտ չունեն միմյանց հետ: Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր հայտարար գոյություն չունի»: Անդրանիկ Թևանյանի կարծիքով` առանց շփման գծերի շրջանների հանձնման, միջազգային ուժերի և փախստականների մասին խոսելը հիմարություն է: «Դրանք դատարկ խոսակցություններ են, որոնք մոտեցնում են պատերազմի հավանականության»: «Այն ուժերը, որոնք խոսում են Ղարաբաղի հարցի կարգավորման և խաղաղության հաստատման մասին, իրականում պատերազմ են քարոզում»,- եզրափակել է հայ փորձագետը:

No comments: