Wednesday, October 28, 2009

Թուրքիան առաջատար երկիր կդառնա, Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի ազդեցությունից. կարծիք

Tert.am. 28-10-2009- Թուրքիայի համար Հայաստանի հետ մերձեցումը փոքր քայլ է դեպի իր գլխավոր նպատակը` տարածաշրջանային կայսրություն-առաջնորդ դառնալը, իսկ Հայաստանի համար` Ռուսաստանի գրեթե 100%-անոց ճնշման տակից դուրս գալու հնարավորություն, Day.Az-ին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պրոֆեսոր Իգոր Տոմբերգը: «Վերջիվերջո Արձանագրությունները կվավերացվեն: Հայկական սփյուռքը որոշակի մտավախություններ ունի Եվրոպայում թուրքերի ակտիվության հետ կապված, իսկ Ռուսաստանն այնքան տպավորված չէ, որ իր դաշնակից երկիրը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ: Ամեն դեպքում, Ռուսաստանը չեզոքություն և զսպվածություն կցուցաբերի հայ-թուրքական գործընթացում»,- հավելել է փորձագետը: Տոմբերգի խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը նույնպես տեղում չի դոփում: «Լուծման եղանակներ գտնելու փորձերն ակտիվացել են: Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանային նախաձեռնողականությունը տալ Թուրքիային, այդ իսկ պատճառով էլ ուժեղացրել է խաղաղարարական գործունեությունը: Չնայած որ լուծումներ դեռևս չկան, հնարավորությունները մեծացել են»,- եզրափակել է վերլուծաբանը:

No comments: