/PanARMENIAN.Net/ 03.10.2009-Հայաստանի նախագահը շատ կարեւոր պատասխաններ տվեց Ֆրանսիայի հայկական համայնքի մտահոգություններին եւ լավ գաղափարներ հայտնեց: Այդ մասին Փարիզում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո հայտնել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը: «Մենք այս հանդիպումից առաջ էլ էինք վստահում ՀՀ իշխանությունների գործունեությանը, հանդիպումից հետո էլ վստահությունն ամրապնդվեց, քանի որ նախագահը պատասխանեց բոլոր հարցադրումներին եւ շեշտեց բոլոր կարեւոր դրույթները` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը»,- հայտնել է նա: Ալեքսի Գովչյանի խոսքով, քննարկումները ցույց տվեցին, որ ֆրանսահայերը շարունակելու են ՀՀ իշխանությունների եւ նախագահի հետ համատեղ աշխատանքը:Sunday, October 4, 2009
Փարիզյան հանդիպումից հետո Հայաստանի նախագահի նկատմամբ Սփյուռքի վստահությունն ամրապնդվել է
/PanARMENIAN.Net/ 03.10.2009-Հայաստանի նախագահը շատ կարեւոր պատասխաններ տվեց Ֆրանսիայի հայկական համայնքի մտահոգություններին եւ լավ գաղափարներ հայտնեց: Այդ մասին Փարիզում հայկական համայնքների ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո հայտնել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը: «Մենք այս հանդիպումից առաջ էլ էինք վստահում ՀՀ իշխանությունների գործունեությանը, հանդիպումից հետո էլ վստահությունն ամրապնդվեց, քանի որ նախագահը պատասխանեց բոլոր հարցադրումներին եւ շեշտեց բոլոր կարեւոր դրույթները` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը»,- հայտնել է նա: Ալեքսի Գովչյանի խոսքով, քննարկումները ցույց տվեցին, որ ֆրանսահայերը շարունակելու են ՀՀ իշխանությունների եւ նախագահի հետ համատեղ աշխատանքը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment