Չնայած հայ-թուրքական արձանագրությունների շուրջ տեղի ունեցող ամբողջ աղմուկ-աղաղակին, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում շատերը սպասում են հանգուցալուծման, ինչպես պարահանդեսում, բայց այս դեպքում ոչ թե խնջույք է ժանտախտի ժամանակ, այլ ինչ-որ հանդիսության ու հաճույքի այն բանից, որ երկիրը հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Սրա մասին ինձ անկեղծորեն և հիացմունքով ասում են և պրոիշխանական, և հակաիշխանական ապուշները, որոնք իրենց պատմություն կերտողնոր են երևակայում: ԶԼՄ-ները գրում են, որ 55 տոկոսը դեմ է պայմանավորվածություններին, իսկ մնացած 45 տոկոսը բավական քիչ է հատկապես այսքան գթասիրտ ազգի համար, որն անընդհատ փոխում է միտքը: Թերևս տեղին է հիշել Վրաստանի օրինակը, որին ոչ միայն մանրադրամ են դարձրել, այլև գառան պես զոհասեղանին են դրել, իսկ արյունը անընդհատ հոսում է: Ով չի ալարում՝ բողոքում է: Եվ նրանք, ովքեր 20 տարի է քարոզում են հրաժարվել այն ամենից, ինչն ավելի վաղ ազգային գաղափարախոսության մեջ անհերքելի էր թվում, այժմ հանկարծ դարձել են սուպեր հայրենասերներ և նրանց համար վիրավորական է, որ Սերժ անունով մեկը անում է այն, ինչ իրենք էին այդքան ձգտում անել: Բողոքում են նրանք, ովքեր 11 տարի արգասաբեր և արդյունավետ համագործակցել են մարգինալ քաղաքական ռեժիմի հետ՝ մաս կազմելով ամոթալի կոալիցիաներին, իսկ հիմա հանկարծ հիշել են ինչ է գրված իրենց կանոնակարգում: Բողոքում են արտաքին ազդեցության բացահայտ գործակալները, որոնք իրենց ներկայացնում են անմեղ և անօգնական այս աղբափոսում, որը կոչվում է հայկական քաղաքականություն: Խորհրդարանում ընթացող քննարկումները, որոնք ծիծաղի առարկա են դարձել արտաքին դիտորդների համար, ի ցույց է դրել այն ամենը, ինչին ընդունակ է հայկական քաղաքական դասը: Այդ ամենը շատ նման էր գողական ռազբորկայի:
Համաշխարհային ուշադրության ֆոկուսի առիթով
Ինչպես բոլորին պարզ դարձավ, ամերիկացիները ռուսներին դուրս շպրտեցին այս բանակցությունների թատերաբեմից և այժմ նրանց կարող են օգտագործել ինչպես հարմար գտնեն: Ռուսաստանը դեռ երկար է լռելու և ձևացնելու, որ այս կոմեդիային դրական է վերաբերվում: Նմանատիպ կերպով ձևացնում են նաև եվրոպացիները, որոնց համար (հատկապես Գերմանիա և Ֆրանսիա) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տհաճ իրավիճակի է հանգեցնում: Առանց բացառության բոլոր շահագրգիռ կողմերը հասկանում են, որ պետք է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի սպասել, որն անկասկած կհանգեցնի լարվածության և թշնամանքի ուժեղացմանը: Եվ այժմ յուրաքանչյուր կողմ փորձում է պարզել նոր իրավիճակը ինչքանով է դիպչում իր շահերին:
Նման իրավիճակում, երբ Օբաման Թուրքիային տարբեր առաջարկներ է անում, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգի տեղադրումը և Թուրքիայի դերի որոշակի իմաստավորումը, ինչպես նաև Եվրամիության կողմից նրան ճնշելը, կարող է տպավորություն ստեղծվել, որ ԱՄՆ-ն տեղը տեղին սպասարկում է այդ քանդվող պետությանը՝ նրա վրա ռազմավարական խաղադրույք կատարելով: Ամեն դեպքում նման ոչ մի բան տեղի չի ունենում: Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ԱՄՆ ցանկացած նախաձեռնություն ուղղված է նրա վրա վերահսկողությունը ուժեղացնելուն և նրա արտաքին քաղաքական հնարավորությունները սահմանափակելուն: Հայ-թուրքական հարաբերությունների առիթով Օբամայի քաղաքական վարչակազմի հետ կապված նոր իրադրություն է ի հայտ եկել: ԱՄՆ-ում զանազան հայկական շրջանակներ վարչակազմից ամբողջովին տարբեր հակասական ազդանշաններ են ստանում կապված հայ-թուրքական բանակցությունների հետ: Դրա հետ կապված արժե ընդգծել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունը՝ պետդեպարտամենտը, ինչ-որ չափով նաև ազգային անվտանգության խորհուրդը այս կամ այն չափով կիսված են երեք խմբի, որոնք համապատասխանաբար կողմոնորոշված են Օբամայի, Բայդենի և Հիլարի Քլինթոնի կողմը: Օբաման վարչակազմում և պետդեպում իր մարդկանց է նշանակել տարբեր տարածաշրջանների և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների գծով խորհրդականների պաշտոններոմ՝ սեփականաշնորհելով իսլամական ուղղությունը, այդ թվում Թուրքիան:
Ինչպես երևում է, նախագհի մարդիկ վերահսկողության տակ են վերցրել նաև եվրոպական և չինական ուղղությունները: Փոխնախագահի և պետքարտուղարի ազդեցության ոլորտում են մնում ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից Արևելյան Եվրոպան, ներառյալ Ռուսաստանը և Կովկասը: Եվ հատկապես վարչակազմում նախագահի մարդկանցից է ազդանշաններ տրվում ԱՄՆ հայկական կազմակերպություններին, ինչպես նաև որոշակի քաղաքական խմբերի Հայաստանում՝ ուժգնացնել բողոքի գործողությունները: Այսքան հապշտապ և առանց խնդիրների հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը բոլորովին էլ ձեռք չի տալիս Միացյալ Նահանգներին, որը սկսել է կասկածել այն բանում, որ այդ հեռանկարը կնպաստի Թուրքիայի հետ կապված իրենց հինական նպատակի իրականացմանը՝ զսպել նրա հավակնությունները: Մեծ չափով ձուլված, բայց ամբողջովին հայկական էթնիկ իմիջից չկտրված երկու շատ խելացի անձնավորություն՝ մեկը Մոսկվայում, մյուսը Հյուսթոնում ինչ-որ չափով կարողացել են Վաշինգտոնում քաղաքական պատուհաս նախագծողներին բացատրել, որ իրականացվում է հերթական քաղաքական աննկարագրելի հիմարությունը, և ավելի խելամիտ կլիներ ինչքան հնարավոր է շուտ ճանաչել ցեղասպանությունը: Կարճ ասած, ամերիկացիները կես ճանապարհի վրա են կանգնել՝ հասկանալով, որ կանգնած են անհասկանալի հեռանկարի առաջ: Վերջիվերջո նրանք չեն կարող արհամարհել իրենց հիմնական արտաքին գործընկերների՝ առաջատար եվրոպական երկրների ռազմավարական շահերը: Թուրքիային զսպելու հարցում ԱՄՆ և Եվրոպայի միջև համաձայնեցված քաղաքականություն վարելու որոշակի փոխըմբռնումից հետո, կառուցված եվրոպացիների էնտուզիազմի վրա և կապված Օբամայի իշխանության գալու հետ, ամերիկացիները չափից ավելի առաջ են գնացել իրենց ինքնուրույն խաղի մեջ, ինչը բոլորովին էլ ձեռք չի տալիս եվրոպացիներին:
Ինչի է ձգտում Հայաստանն այս անորոշ իրավիճակում, երբ և ԱՄՆ-ն, և Եվրամիությունը և ընդհանրապես ոչ ոք ապագայի համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Հայկական քաղաքական դասը բնազդաբար զգացել է հնարավորությունների և տեղեկատվական-ռեսուրսային բազայի բացակայությունը վերլուծություն կատարելու և ստեղծված իրավիճակը հասկանալու համար, և եթե ինչ որ բան էլ կարող է նրան խանգարել կատարյալ հիմարություն չանելու համար, ապա դա միայն վախն է անորոշության հանդեպ:
Այս մարազմատիկ իրավիճակում մնում է միայն հասնել Թուրքիայի հետ սահմանի բացմանը, բայց ոչ արագացված կարգով, այլ ինչպես ասում են Օդեսայում՝ աստիճանաբար: Վերջիվերջո նույնիսկ ամերիկացիներն են զարմացած հայ ժողովրդի կատարյալ էնտուզիազմով՝ սահմանի շուտ բացման հարցում ցանկացած գնով: Հետո սկսվում է զիջումների շղթան մինչև աղետի աստիճան: Բացեք սահմանը, թող հայերը բավարարվեն էժան օրապահիկով: Ես կողմ եմ սահմանի բացմանը, դրանում ինչ-որ իմաստ կա:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆSunday, October 4, 2009
ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՑ ԱՌԱՋ

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment