Monday, October 12, 2009

Պան Գի Մունը ողջունել է արձանագրությունների ստորագրումը

Aysor.am- 11-10-2009- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը իր ներկայացուցչի միջոցով հայտարարություն է տարածել, որում ողջունել է Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, ասելով, որ այս «պատմական որոշումը» կարևոր քայլ հանդիսացավ ` երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը: Պան Գի Մունը նաև նշել է, որ արձանագրությունների ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ արձանագրությունները շուտափույթ կերպով կհաստատվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները:

No comments: