Monday, October 12, 2009

The Christian Science Monitor. Կարող են արդյո՞ք Սարգսյանն ու Գյուլը արահետ հարթել դեպի Օսլո՝ հերթական Նոբելի համար

News.am.11-10-2009- Հեղինակավոր The Christian Science Monitor պարբերականը հարց է տալիս՝ կդառնան արդյո՞ք խաղաղության Նոբելյան մրցանակի հաջորդ դափնեկիրներ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնք իրենց երկրներին հասցրին դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ստորագրմանը: «Ամեն օր չէ, որ երկու հարեւան, բայց հարեւանություն չանող երկրներ համաձայնում են վերջ տալ խորը թշնամանքին, հատկապես երկրներ, որ տեղակայված են աշխարհի առավել ռազմավարական եւ անկայուն խաչմերուկներից մեկի վրա»,- գրում է պարբերականը: Պարբերականը հաղոդրում է, որ հոկտեմբերի 10-ին երկու երկրների՝ քրիստոնեական եւ մահմեդական, ԱԳՆ ղեկավարները հարաբերույթունների կարգավորման պատմական համաձայնություն են ստորագրել: Ազգայնականորեն տրամադրված ուժերը կփորձեն տապալել համաձայնությունները եւ խոչընդոտել խորհրդարաններում դրանց վավերացմանը: Երկու երկրների առաջնորդներից՝ Սերժ Սարգսյանից եւ Աբդուլահ Գյուլից ջանքեր կպահանջվեն, որ դիմագրավեն այդ ուժերին եւ, հավանաբար, արահետ հարթեն դեպի Օսլո՝ հերթական Նոբելյանը ստանալու:

No comments: