
A1+ 13-10-2009- «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կհեշտանա, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները լուծվեն»,- այսօր Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը: Այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Էրդողանի խոսքով, եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները, ապա հարաբերությունների նորմալացման գործընթացը անհնար կլինի:
Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի ջանքերը մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել:
«Չնայած, որ Մինսկի խումբը մշտապես կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, սակայն հակամարտության կարգավորման հարցում հաջողության չի հասել, եւ նրա ջանքերը անպտուղ են».-ասել է Թուրքիայի վարչապետը:
Էրդողանը կրկին հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի վերաբացվի, մինչեւ հայկական զորքերը դուրս չգան Ադրբեջանի տարածքներից:
Նա միաժամանակ ասել է թե թուրական կողմըՀայաստանի նախագահին կընդունի թուրքական հյուընկալությամբ:
«Հույս ունեմ, որ Հայաստան -Թուրքիա խաղի ժամանակ թուրք հանրությունը զսպվածություն կդրսեւորի: Բայց կարող են գտնվել այնպիսիք, ովքեր կառաջնորդվեն սեփական քաղաքական շահերով, սակայն համոզված եմ, որ Բուրսայի բնակիչները չեն ենթարկվի սադրանքերի»,-ասել է Էրդողանը.
No comments:
Post a Comment