Tert.am. 5-10-2009- Համահայկական ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ կանգառը Նյու Յորքն է եղել:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևելյան ափի, ինչպես նաև Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Նրանք նշել են, որ չնայած Հայաստան-Սփյուռք փոխգործակցության տասնամյակների պատմությանն ու հարուստ փորձին, համահայկական ուղևորությունն ու նման ձևաչափով հանդիպումները, ծավալվող խորքային, բազմակողմանի ու բազմակարծ քննարկումները նոր ինստիտուտ են ձևավորում` համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը լսելու, մեկտեղելու և մայր Հայրենիքի մոտեցումները Սփյուռքի մեր հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու տեսակետից:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որևէ նախապայմանի:
«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»,- նշել է Սերժ Սարգսյանն` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը, քանզի բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ են պարունակում չկարգավորված խնդիրները ժողովուրդների անվտանգության, խաղաղ ու բարգավաճ ապագայի համար: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը և փոխվստահության մթնոլորտի մեծացմանը:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը:
«Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետևանքները»,- նշել է երկրի ղեկավարը:
Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Սերժ Սարգսյանն ասել է.
«Ամենակարևորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետև տեսնում եմ ճիշտ ճանապարհը»,- նշել է երկրի ղեկավարը։Monday, October 5, 2009
Հայ-թուրքական մերձեցումը կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում. Սերժ Սարգսյան
Tert.am. 5-10-2009- Համահայկական ուղևորության շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ կանգառը Նյու Յորքն է եղել:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևելյան ափի, ինչպես նաև Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Նրանք նշել են, որ չնայած Հայաստան-Սփյուռք փոխգործակցության տասնամյակների պատմությանն ու հարուստ փորձին, համահայկական ուղևորությունն ու նման ձևաչափով հանդիպումները, ծավալվող խորքային, բազմակողմանի ու բազմակարծ քննարկումները նոր ինստիտուտ են ձևավորում` համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը լսելու, մեկտեղելու և մայր Հայրենիքի մոտեցումները Սփյուռքի մեր հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու տեսակետից:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որևէ նախապայմանի:
«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»,- նշել է Սերժ Սարգսյանն` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը, քանզի բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ են պարունակում չկարգավորված խնդիրները ժողովուրդների անվտանգության, խաղաղ ու բարգավաճ ապագայի համար: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը և փոխվստահության մթնոլորտի մեծացմանը:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը:
«Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետևանքները»,- նշել է երկրի ղեկավարը:
Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Սերժ Սարգսյանն ասել է.
«Ամենակարևորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետև տեսնում եմ ճիշտ ճանապարհը»,- նշել է երկրի ղեկավարը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment