Wednesday, October 7, 2009

Հայերը չեն պատրաստվում փոխել ռուսներին թուրքերով, ՀՀԿ

Tert.am.7-10-2009- Հայերը չեն կրկնի այն բացթողումները, որոնք կային 20-րդ դարասկզբում, համոզված է իշխող Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել Շարմազանովը` մեկնաբանելով հայ-թուրքական մերձեցումը: «Մենք չենք ասի, որ թուրքը մեր բարեկամն է, չենք ասի, որ Կովկասի ժողովուրդների պաշտպանը թուրքն է, որ պետք է թուրքին պաշտպանել ռուսի դեմ»,- նշել է «Հանրապետական կուսակցության» մամուլի քարտուղարը: Միևնույն ժամանակ, նախագահ Սարգսյանը, մամուլի քարտուղարի խոսքերով, ելնելով տարածաշրջանի անվտանգությունից և կայունությունից, նախաձեռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը առանց նախապայմանների: Այս համատեքստում նա ևս մեկ անգամ նշել է, որ Ցեղասպանության հարցն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը չեն կարող նախապայման հանդիսանալ հայ-թուրքական գործընթացում։ «Ավելին՝ օրերս հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով մեկ անգամ ևս վերահաստատեց պաշտոնական Վաշինգթոնի դիրքորոշումը, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը որևէ կապ չունի ԼՂ գործընթացի հետ»,- հիշեցրել է Էդուարդ Շարմազանովը։

No comments: