ԱՆԿԱՐԱ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վճռաբեկ դատարանի իրավական խորհուրդը որոշել է «բարոյական փոխհատուցման» դատական գործ հարուցել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի դեմՙ Շվեյցարիայում հրապարակվող մի հանդեսին նրա արած` «թուրքերը 30 հազար քրդեր եւ 1 մլն հայեր են կոտորել» արտահայտության համար:
Ըստ Անատոլու գործակալության, գլխավոր խորհուրդը մերժել է նաեւ «որոշումը վերանայելու» մասին Փամուքի դիմումը:
Ավելի վաղ Ստամբուլի Շիշլիի շրջանի 3-րդ առաջին ատյանի դատարանը «իրավունակության տեսակետից» հիմնավորմամբ մերժել էր գրող Փամուքի դեմ «Էրգենեկոն» ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում ներկայում բանտարկության մեջ գտնվող Քեմալ Քերինչսիզի հետ 6 ազգայնականների բացած «բարոյական փոխհատուցման» հայցը: Սակայն, Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչությունը որոշումը գործողության մեջ դնելու հարցում վճռել էր այդ մասին վերջնական որոշումն ընդունել «գործում օրենսդրության շրջանակում անձի իրավունքների խախտման տարրեր հայտնաբերվելու դեպքում»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գլխավոր խորհրդի որոշումը կատարման համար պարտադիր լինելու պատճառով, Շիշլիի 3-րդ առաջին ատյանի իրավական դատարանը պետք է վերանայի Նոբելյան մրցանակակիր թուրք գրողի նկատմամբ ընդունած արդարացման իր նախկին որոշումը:Thursday, October 8, 2009
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ
ԱՆԿԱՐԱ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վճռաբեկ դատարանի իրավական խորհուրդը որոշել է «բարոյական փոխհատուցման» դատական գործ հարուցել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի դեմՙ Շվեյցարիայում հրապարակվող մի հանդեսին նրա արած` «թուրքերը 30 հազար քրդեր եւ 1 մլն հայեր են կոտորել» արտահայտության համար:
Ըստ Անատոլու գործակալության, գլխավոր խորհուրդը մերժել է նաեւ «որոշումը վերանայելու» մասին Փամուքի դիմումը:
Ավելի վաղ Ստամբուլի Շիշլիի շրջանի 3-րդ առաջին ատյանի դատարանը «իրավունակության տեսակետից» հիմնավորմամբ մերժել էր գրող Փամուքի դեմ «Էրգենեկոն» ազգայնական ահաբեկչական կազմակերպության հետաքննության շրջանակում ներկայում բանտարկության մեջ գտնվող Քեմալ Քերինչսիզի հետ 6 ազգայնականների բացած «բարոյական փոխհատուցման» հայցը: Սակայն, Թուրքիայի վճռաբեկ դատարանի 4-րդ իրավական վարչությունը որոշումը գործողության մեջ դնելու հարցում վճռել էր այդ մասին վերջնական որոշումն ընդունել «գործում օրենսդրության շրջանակում անձի իրավունքների խախտման տարրեր հայտնաբերվելու դեպքում»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գլխավոր խորհրդի որոշումը կատարման համար պարտադիր լինելու պատճառով, Շիշլիի 3-րդ առաջին ատյանի իրավական դատարանը պետք է վերանայի Նոբելյան մրցանակակիր թուրք գրողի նկատմամբ ընդունած արդարացման իր նախկին որոշումը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment