Tert.am.7-10-2009- «Լեռնային Ղարաբաղ. հասնելով բեկման». նման վերտառությմաբ Միջազգային ճգնաժամային խումբը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ նոր համառոտ զեկույցով։
ՄՃԽ-ն նշում է, որ պետք չէ լավատես լինել, որ քաղաքական փակուղին կարող է բացվել այսօրվա առավել բարենպաստ տարածաշրջանային միջավայրում։ Զեկույցը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է քայլ առաջ անեն իրենց ջանքերում, քանի որ ստատուս քվոյի պահպանումը գնալով անտանելի է դառնում։ «Չնայած մոտ ապագայում որևէ կողմից լայնածավալ ռազմական գործողությունները հավանական չեն, սակայն 15 տարի առաջ հաստատված զինադադարը գնալով ավելի փխրուն է դառնում։ Զինված բախումներն էապես շատացել են, որոնք կարող են ակամա ավելի մեծ կոնֆլիկտի պատճառ դառնալ»,- ասել է ՄՃԽ-ի Կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Շիթսը։
Կարգավորման հասնելու համար որպես առաջին քայլ ՄՃԽ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկում է իրենց հասարակություններին պատրաստել հնարավոր հաշտությանը։ «Ներկայում վտանգ կա, որ գործընթացը հակադարձվի, հատկապես հայկական կողմից, որը հիմնարար սկզբունքների շուրջ որևէ համաձայնություն կարող է չեղյալ համարել։ Համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի ներկայացուցիչները պետք է մասնակցեն հետագա խաղաղ բանակցություններին»,- նշված է փաստաթղթում։
ՄՃԽ Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերն ասել է, որ ներկայում հուսադրող նշաններ կան, որ կողմերը փոքր քայլերով մոտենում են համաձայնության։ «Սակայն տարաձայնությունները դեռևս շարունակվում են վերջնական համաձայնագրի սպեցիֆիկայի շուրջ, հատկապես` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ, և հասարակությունների միջև կա փոխադարձ անվստահություն»,- ասել է նա։Thursday, October 8, 2009
Ճգնաժամային խումբը հանդես է եկել ԼՂ խնդրի վերաբերյալ համառոտ զեկույցով
Tert.am.7-10-2009- «Լեռնային Ղարաբաղ. հասնելով բեկման». նման վերտառությմաբ Միջազգային ճգնաժամային խումբը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ նոր համառոտ զեկույցով։
ՄՃԽ-ն նշում է, որ պետք չէ լավատես լինել, որ քաղաքական փակուղին կարող է բացվել այսօրվա առավել բարենպաստ տարածաշրջանային միջավայրում։ Զեկույցը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները պետք է քայլ առաջ անեն իրենց ջանքերում, քանի որ ստատուս քվոյի պահպանումը գնալով անտանելի է դառնում։ «Չնայած մոտ ապագայում որևէ կողմից լայնածավալ ռազմական գործողությունները հավանական չեն, սակայն 15 տարի առաջ հաստատված զինադադարը գնալով ավելի փխրուն է դառնում։ Զինված բախումներն էապես շատացել են, որոնք կարող են ակամա ավելի մեծ կոնֆլիկտի պատճառ դառնալ»,- ասել է ՄՃԽ-ի Կովկասյան ծրագրի տնօրեն Լոուրենս Շիթսը։
Կարգավորման հասնելու համար որպես առաջին քայլ ՄՃԽ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին առաջարկում է իրենց հասարակություններին պատրաստել հնարավոր հաշտությանը։ «Ներկայում վտանգ կա, որ գործընթացը հակադարձվի, հատկապես հայկական կողմից, որը հիմնարար սկզբունքների շուրջ որևէ համաձայնություն կարող է չեղյալ համարել։ Համաձայնագրի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի ներկայացուցիչները պետք է մասնակցեն հետագա խաղաղ բանակցություններին»,- նշված է փաստաթղթում։
ՄՃԽ Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերն ասել է, որ ներկայում հուսադրող նշաններ կան, որ կողմերը փոքր քայլերով մոտենում են համաձայնության։ «Սակայն տարաձայնությունները դեռևս շարունակվում են վերջնական համաձայնագրի սպեցիֆիկայի շուրջ, հատկապես` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ, և հասարակությունների միջև կա փոխադարձ անվստահություն»,- ասել է նա։
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment