Sunday, October 4, 2009

Թուրքիան չի բավարարվում «պասիվ հարևանի» դերով

Tert.am. 3-10-2009- Թուրքիան չափազանց կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը՝ ելույթ ունենալով Նախիջևանում անցկացվող Թյուրքալեզու երկրների առաջնորդների գագաթաժողովին։ Գյուլը նաև պահանջել է վերջ դնել «ադրբեջանական հողերի օկուպացիային»։ Ժամանակն է, որպեսզի տարածաշրջանային հակամարտություններին երկարաժամկետ լուծում տրվի, ասել է Թուրքիայի ղեկավարն ու հավելել, որ Թուրքիան պատրաստ է «ակտիվ բարեկամական քաղաքականություն» վարել, այլ ոչ թե «պասիվ հարևանի»։ «Մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղի հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք, որպեսզի Կովկասում խաղաղություն հաստատվի։ Սակայն, անկասկած, դա կլինի միայն այն դեպքում, եթե վերջ դրվի օկուպացիային», –Գյուլի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

No comments: