Sunday, October 4, 2009

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լիազորված չէ քննարկելու, քվեարկելու, առավել եւս վավերացնելու, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Այդ մասին հայտարարել է պատմաբան, դիվանագետ, Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Ըստ Պապյանի, նշյալ արձանագրությունները գտնվում են Ազգային ժողովի լիազորությունների շրջանակից դուրս: Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունն այդ հարցում միանշանակ է: Ըստ սահմանադրության 81-րդ հոդվածի երկրորդ կետի, Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են «միջազգային պայմանագրերը« (International Treaties), միայն »պայմանագրերը«: Այն չի նախատեսում միջազգային որեւէ այլ փաստաթղթի, այդ թվում նաեւ արձանագրության (protocol), վավերացում: Արձանագրությունը պայմանավորվածություն է, սակայն այն պայմանգիր չէ: Ազգային ժողովում վերոնշյալ արձանագրությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործընթաց կլինի հակասահմանադրական,-ասել է Արա Պապյանը

No comments: