Tuesday, October 27, 2009

Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգում հանդիպեց համանախագահների հետ

«Ազատություն» 26-10-2009- Երկուշաբթի` օրվա երկրորդ կեսին Լյուքսեմբուրգում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպում ունեցավ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպում Լյուքսեմբուրգում առայժմ նախատեսված չէ: Համանախագահների հետ հանդիպման ժամանակ, Տիգրան Բալայանի վկայությամբ, քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը առնչվող հարցեր: Արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատարը խոստացավ մանրամասները հրապարակել հանդիպումից հետո: Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները Լյուքսեմբուրգում են` Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր:

No comments: