«Լրագիր» 26-10-2009- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը Ամերիկայի ձայն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե Թուրքիան շահավետ է համարում Հայաստանի հետ հարաբերության կարգավորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Նա հայտարարել է նաեւ, թե Թուրքիան չի ցանկանում, որ այդ հարաբերությունները բացասաբար անդրադառնան Ադրբեջանի վրա: Նա վստահություն է հայտնել, թե Թուրքիան չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի 'ադրբեջանցի եղբայրների' շահերին:
Միաժամանակ, Թուրքիայի դեսպանն անհաջող ձեռնարկ է համարել ԱՄՆ Սենատին հայերի ցեղասպանության բանաձեւի ներկայացումը հոկտեմբերի 22-ին: Նրա կարծիքով, այս փուլում դա ամենահարմար ժամանակը չէր: Նա հույս է հայտնել, որ Սենատը չի քննարկի բանաձեւը, եւ 'այդ ուղղությամբ առաջընթաց չի լինի':Tuesday, October 27, 2009
ԴԵՍՊԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԻ
«Լրագիր» 26-10-2009- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը Ամերիկայի ձայն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե Թուրքիան շահավետ է համարում Հայաստանի հետ հարաբերության կարգավորումը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Նա հայտարարել է նաեւ, թե Թուրքիան չի ցանկանում, որ այդ հարաբերությունները բացասաբար անդրադառնան Ադրբեջանի վրա: Նա վստահություն է հայտնել, թե Թուրքիան չի ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի 'ադրբեջանցի եղբայրների' շահերին:
Միաժամանակ, Թուրքիայի դեսպանն անհաջող ձեռնարկ է համարել ԱՄՆ Սենատին հայերի ցեղասպանության բանաձեւի ներկայացումը հոկտեմբերի 22-ին: Նրա կարծիքով, այս փուլում դա ամենահարմար ժամանակը չէր: Նա հույս է հայտնել, որ Սենատը չի քննարկի բանաձեւը, եւ 'այդ ուղղությամբ առաջընթաց չի լինի':
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment