«ԱԶԳ», 28-10-2009 - Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները երեկ մեկնել են Բաքու: Պատվիրակության այցը Բաքու գլխավորել է Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը:
Համաձայն նախնական տեղեկատվության` թուրքական պատվիրակությունը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Էսադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու մեջլիսի միջազգային միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի հետ: Թուրք խորհրդարանականների վերադարձը Անկարա ծրագրված է հոկտեմբերի 30-ին:
«Ազգ» -ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 13-ին Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի նախաշեմին Անկարա էին ժամանել խորհրդարանական պատվիրակության 11 անդամ: Այցելության նպատակն էր քննարկում ծավալել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրություների շուրջը: Այդ ժամանակ ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Նիզամի Ջաֆարովը հայտարարել էր, որ թուրք քաղաքական գործիչների հետ հանդիպելու ժամանակ արտահայտելու են իրենց դիրքորոշումը, այն է` հայ-թուրքական սահմանի բացումը պետք է ընթանա 7 շրջանների վերադարձի եւ ԼՂ կարգավիճակի ճշգրտմանը զուգահեռ:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment