Wednesday, October 28, 2009

Անցյալ տարի այս օրը. ԱՄՆ-ում կանխում էին մահափորձը, Հայաստանում զարմանում էին

Tert.am.28-10-2009- Մինչ նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին ամերիկյան լրատվամիջոցները գրում էին այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբամայի դեմ մահափորձի կանխման մասին, Հայաստանում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անկեղծ զարմանում էր այդ օրերին նկատվող հանցագործությունների քանակով: Կանխել են Բարաք Օբամայի դեմ մահափորձը Միացյալ Նահանգներում կանխել է նեոնացիստական դավադրությունը, որը նպատակ էր հետապնդում սպանել երկրի նախագահական թեկնածու սևամորթ Բարաք Օբամային: Ինչպես հաղորդել են «Ծխախոտի, ալկոհոլի և հրազենի հսկողության ամերիկյան վարչության» գործակալները, երկու սափրագլուպներ` Դենիել Քովարտը (20 տարեկան) և Փոլ Շլեսելմանը (18 տարեկան) զանգվածային սպանություն էին ծրագրում ուսումնական հաստատություններից մեկում, ուր հաճախում են մեծամասմաբ սևամորթ ուսանողները: Կասկածյալները մտադիր էին սպանել 88 մարդ և գլխատել ևս 14-ին: Այդ թվերը պատահական սկզբունքով չեն ընտրվել. նրանք խորհրդանշական իմաստ ունեն նեոնացիստների գաղափարախոսության մեջ: Ըստ գործակալների տվյալների` դավադիրները դիտարկել են Բարաք Օբամայի սպանությունը որպես իրենց վերջնական թիրախ: Ադրբեջանում միայն ադրբեջանական ազգանուններ Ադրբեջանի ընդդիմադիր «Քաղաքացիական համերաշխության կուսացկությունը» (ՔՀԿ) առաջարկում է ստիպողական կարգով ազգայնացնել բոլոր ազգանունները։ ««Ռուսական ազգանունների «ով», «եվ» վերջավորությունները պետք է փոխարինվեն ազգային «լի», «սոյ» կամ այլ վերջավերություններվ։ Կուսակցությունը պահանջում է կիրառել Միլի Մեջլիսի կողմից 1993թ. ընդւոնված ազգանուննների և դրանց վերջավորությունների վերաբերյալ օրենքը»,– ասվում է ՔՀԿ հաղորդագրության մեջ: Անհրաժեշտ է կատարել օրենքի պահանջները և նորածիններին պետք է տրվեն ազգային ազգանուններ, կարծում են կուսակցության ներկայացուցիչները։ Այսքան հանցագործություն իշխող կուսակցության փոխնախագահը միայն կինոներում էր տեսել Վերջին մի քանի օրերին մեր երկրում տեղի ունեցած մի շարք քրեական հանցագործությունները զարմացրել են Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին։ «Վերջին օրերին բավական շատ քրեական հանցագործություններ տեղի ունեցան, ինչը մտահոգում է հասարակությանը։ Նման արագացված քրեական հանցագործություններ մենք միայն ֆիլմերում էինք տեսել»,– հայտարարել է ՀՀԿ փոխնախագահն ու շտապել հայտարարել, թե քրեական հանցագործությունները, այսինքն՝ սպանությունները, քաղաքական ենթատեքստ չունեն։ Նա հերքել է լրագրողի այն կարծիքը, թե վերջին օրերի սպանությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև խորքային հակասությունների հետևանք են։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անընդմեջ ընտրվելու հանգամանքի վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Ռազմիկ Զոհրաբյանը ցնցող հայտարարություն է արել։ Նա ասել է, թե Վարդան Ղուկասյանին ու նրա նմաններին, որոնք շատ են, չեն կարող հեռացնել, և պետք է հասարակությունը առողջացնելու ուղղությամբ աշխատել։ Այսինքն, Վարդան Ղուկասյանի նման կերպարին ընկալելու համար հասարակությունը պետք է առողջանա։

No comments: