Thursday, October 29, 2009

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆԹԵՎ ԹՌՉՈՒՆ Է

«Լրագիր» 29-10-2009- Հայաստանն առանց սփյուռքի նման է առանց թեւերի թռչնի: Հոկտեմբերի 29-ին այդ թեւավոր խոսքը Փաստարկ ակումբում հնչեցրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, ասելով, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը շատ կարեւր է մեր պետականության անվտանգության տեսանկյունից: Խաչիկ Գալստյանն ասել է, թե նոյեմբերին կայանալիք համահայկական հանգանակության ընթացքը եւ արդյունքը ցույց կտա, թե հայությունը որքան միասնական է համահայկական խնդիրների հարցում: Նա նաեւ նշել է, թե հայ-թուրքական հարաբերության կապակցությամբ սփյուռքի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումների նախաձեռնությունը կարեւոր էր այն իմաստով, որ համահայկական, համազգային կարեւորության հարցերում սփյուռքը եւս մասնակցություն ունենա մոտեցումների եւ դիրքորոշման արտահայտման առումով:

No comments: