Wednesday, October 28, 2009

Բնակչության քառորդ մասն աղքատ է

News.am. 28-10-2009- Համաձայն «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» թեմայով զեկույցի, որ հոկտեմբերի 28-ին հրապարակել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, բնակչության 23,5 տոկոսը կամ մշտական բնակվող 760 հազար քաղաքացիներ աղքատ են, իսկ այդ թվից մոտ 100 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Ըստ զեկույցի հեղինակների՝ աղքատությունը ավելի շատ ընդգծված է մարզերում, իսկ Երեւանում ամենացածրն է: Ի դեպ, ԱՎԾ տվյալներով, 2004-2008թ. աղքատությունը զգալիորեն նվազել է, քանի որ այդ ընթացքում Հայաստանի մոտ 350 հազար քաղաքացի կարողացել է դուրս գալ աղքատությունից:

No comments: