HayInfo. 3-10-2009- Երեկ Փարիզում Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններով ենթադրվող պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելությունը քննարկելու և կասկածի տակ առնելու հնարավորությանը, ասել է.
«Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի։ Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ։ Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում։ Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետևանքները»։
Մեկ այլ մտահոգության առնչությամբ, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է հարվածել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` Սերժ Սարգսյանն ասել է. «Անշուշտ կհարվածի, եթե աշխարհասփյուռ հայերն իրենք սկսեն հավատալ դրան։ Եվ հակառակը. նոր որակ կհաղորդի գործընթացին, եթե հայությունը տեսնի բացվող հնարավորությունները և նոր եռանդով գործի անցնի»։Saturday, October 3, 2009
Սերժ Սարգսյան. «Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի»
HayInfo. 3-10-2009- Երեկ Փարիզում Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններով ենթադրվող պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելությունը քննարկելու և կասկածի տակ առնելու հնարավորությանը, ասել է.
«Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի։ Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ։ Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում։ Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետևանքները»։
Մեկ այլ մտահոգության առնչությամբ, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է հարվածել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` Սերժ Սարգսյանն ասել է. «Անշուշտ կհարվածի, եթե աշխարհասփյուռ հայերն իրենք սկսեն հավատալ դրան։ Եվ հակառակը. նոր որակ կհաղորդի գործընթացին, եթե հայությունը տեսնի բացվող հնարավորությունները և նոր եռանդով գործի անցնի»։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment