/PanARMENIAN.Net/ 03.10.2009 - Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ հիմնականում չի ազդել հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ Սփյուռքի դիրքորոշման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Իտալիայի Հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր Արձանագրությունների ստորագրման կողմից էին, իրենց կարծիքին են մնացել, իսկ ովքեր դեմ էին, շարունակում են դեմ մնալ:
Նա նաեւ բնական է համարել այն փաստը, որ Սփյուռքը հայկական իշխանությունների գործողությունների բացատրություն է պահանջում, քանի որ ինքն այդ ամենի մի մասն է հանդիսանում: «Սփյուռքի արձագանքը հոգեբանական բարդույթ է, որը պետք է հաղթահարել երկխոսության օգնությամբ»,- նկատել է Իտալիայի Հայերի միության նախագահը:
Սվազլյանը նաեւ նշել է, որ դիվանագիտական ճանապարհով Իտալիան փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: «Մենք պետք է բավական ուժեղ լինենք, որպեսզի միավորվենք եւ դիմակայենք դրան»,- ասել է Սվազլյանը` ավելացնելով, որ հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի ցանկությունը միանգամայն բնական է:
Փարիզում Իտալիայի Հայերի միությունը Հայաստանի նախագահի հետ Եվրոպայի հայկական համայնքների հետ հանդիպմանը ներկայացնում էր Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Կուչուկյանը:Saturday, October 3, 2009
ՀՀ նախագահի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ չի ազդել Սփյուռքի դիրքորոշման վրա
/PanARMENIAN.Net/ 03.10.2009 - Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների հետ հիմնականում չի ազդել հայ-թուրքական Արձանագրությունների առնչությամբ Սփյուռքի դիրքորոշման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Իտալիայի Հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր Արձանագրությունների ստորագրման կողմից էին, իրենց կարծիքին են մնացել, իսկ ովքեր դեմ էին, շարունակում են դեմ մնալ:
Նա նաեւ բնական է համարել այն փաստը, որ Սփյուռքը հայկական իշխանությունների գործողությունների բացատրություն է պահանջում, քանի որ ինքն այդ ամենի մի մասն է հանդիսանում: «Սփյուռքի արձագանքը հոգեբանական բարդույթ է, որը պետք է հաղթահարել երկխոսության օգնությամբ»,- նկատել է Իտալիայի Հայերի միության նախագահը:
Սվազլյանը նաեւ նշել է, որ դիվանագիտական ճանապարհով Իտալիան փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: «Մենք պետք է բավական ուժեղ լինենք, որպեսզի միավորվենք եւ դիմակայենք դրան»,- ասել է Սվազլյանը` ավելացնելով, որ հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի ցանկությունը միանգամայն բնական է:
Փարիզում Իտալիայի Հայերի միությունը Հայաստանի նախագահի հետ Եվրոպայի հայկական համայնքների հետ հանդիպմանը ներկայացնում էր Միլանում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պյետրո Կուչուկյանը:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment