News.am- 27-10-2009- Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին՝ պահպանել հավասարակշռությունը Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնության հարցում՝ խնդրելով Հայաստանին հատկացնել 4,3 մլն. դոլար՝ ռազմական արտաքին ֆինանսավորման շրջանակներում եւ 1 մլն. դոլար՝ ռազմական պատրաստության շուրջ միջազգային վարժանքներին։ Ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ հոդվածի համաձայն, ցուցաբերված օգնությունը չպետք է խափանի կամ խոչընդոտի խաղաղությանը Լեռնային Ղարաբաղում եւ չպետք է օգտագործվի ռազմական նպատակներով Հայաստանի կամ էլ կովկասյան տարածաշրջանի հայկական որեւևէ համայնքի դեմ։
Փաստաթուղթը վկայում է այն մասին, որ «հոդվածի համապատասխան դրույթները հորդորում են Նախագահին խորհրդակցել Կոնգրեսի հետ այս կամ այն երկրի որեւէ օգնություն տրամադրելուց առաջ, մանրամասն զեկուցել նրան՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության մասին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների մասին»։
Վերջում համաձայնություն է ձեռք բերվում Նախագահի վարչակազմի ու Կոնգրեսի միջեւ Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնության հավասարակշռության պահպանման վերաբերյալ։ Ըստ ԱՀՀ-ի, «Ադրբեջանի ոչ համաչափ ռազմական օգնությունը ոտնահարում է Կոնգրեսի իրավունքները, հակասում է Հարավային Կովկասում ԱՄՆ կարճաժամկետ եւ երկարաժամկետ քաղաքականությանն ու նպատակներին՝ նպաստելով միայն Ադրբեջանի կողմից Հայաստանի ու ԼՂՀ-ի շրջափակման հետագա օրինականացմանը եւ Ադրբեջանին հնարավորություն տալիս՝ փոխզիջումների չգնալու բանակցային գործընթացում»։
Գործնականում, Ադրբեջանը շարունակում է իր ռազմաշունչ հռետորությունը Հայաստանի դեմ, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը պահանջում է դադարեցնել սադրիչ գործողությունները։ Եվ չնայած Հայաստանի հետ հանագործակցելու ԱՄՆ-ու ԵՄ-ի կոչերին՝ Ադրբեջանը հաճախ է հրաժարվել վստահության տարածաշրջանային ու տնտեսական մթնոլորտի ստեղծման առաջարկից։ Փոխարենը Ադրբեջանը ավելացնում էր ռազմական ներուժի մեծացմանն ուղղված իր ծախսերը, որը հավասար է Հայաստանի ողջ տարեկան բյուջեին։
Նիատի ունենալով ռազմական ներուժի ավելացմանն ուղղված Ադրբեջանի հարաճուն ծախսերը, մենք կոչ ենք անում Կոնգրեսին՝ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության մանրամասն դիտարկում կատարել՝ ռազմական հավասարակշռության պահպանումը երաշխավորելու նպատակով։
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment