Tuesday, October 27, 2009

ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՍԿԱՑԱՆ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ալ-Ջազիրա հեռուստաալիքին հայտարարել է, թե 'ադրբեջանական տարածքների դեօկուպացիան դրական կազդի Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա': Նրա խոսքով, հույս չկա, թե արձանագրությունները կվավերացվեց, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց չլինի: Դավութօղլուն հայտարարել է նաեւ, թե իրենք գործում են Սահմանադրությանը համաձայն, եւ ոչ ոք չի կարող ճնշում բանեցնել խորհրդարանի վրա: 'Մենք ուզում ենք քաղաքական ու հոգեբանական հիմք նախապատրաստել, որպեսզի խորհրդարանը ճանաչի արձանագրությունները: Դրա համար անհրաժեշտ է առաջընթաց խաղաղ բանակցություններում, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը', ասել է Դավութօղլուն: Իր հերթին, նույն ալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե Անկարայի ու Երեւանի միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում, եւ որ ինքը հավատարիմ է Ադրբեջանի խորհրդարանում տված խոստմանը: Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե սահմանը չի բացվի, մինչեւ չլուծվի Ղարաբաղի խնդիրը:

No comments: