Thursday, October 29, 2009

Ադրբեջանը եւ Թուրքիան որոշել են այլեւս չանարգել միմյանց դրոշները

News.am. 29-10-2009- Թուրքիայի արտգործնախարարությունը ողջունել է թուրքական դրոշների՝ Բաքվի շեհիդների ծառուղի վերադարձը։ Ինչպես հայտնում է Cihan գործակալությունը, հոկտեմբերի 28-ին թուրքական արտաքին գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գիտակցում են դրոշի նշանակությունը եւ նրա սրբությունը։ «Արտգործնախարար Դավութօղլուի Բաքու կատարած այցի ժամանակ մեկ անգամ եւս փոխհամաձայնեցվել է, որ ինչպես ադրբեջանական դրոշն օտար չէ Թուրքիայի համար, այնպես էլ թուրքական դրոշը՝ Ադրբեջանի համար։ Կասկած չկա, որ ապագայում եւ՛ Թուրքիան եւ՛ Ադրբեջանը թուրքական ժողովրդի երկու դրոշներին ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն»,- ասված է հայտարարության մեջ։ Day.az գործակալությունը հիշեցնում է, որ թուրքական Բուրսա քաղաքում հոկտեմբերի 14-ին կայացած Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ Ադրբեջանի դրոշն անարգվել է։ Պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե դա սադրանք է , եւ Բուրսայում մի ոստիկանի էր պատժել։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 15-ին, Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներն իջեցվել էին շեհիդների ծառուղուց։ Իջեցվել էին նաեւ Թուրքիայի կրոնական հարցերով զբաղվող համապատասխան շենքի դիմաց գտնվող դրոշները։ Սակայն հոկտեմբերի 28-ին երկու երկրների դրոշները կրկին բարձրացվել են։

No comments: