Thursday, October 8, 2009

Քըրքորյանը սահմանի բացումից հետո ներդրումներ է կատարելու Թուրքիայո՞ւմ

News.am- 8-10-2009- Թուրք-հայկական բարեկամության խմբի համանախագահ Յեներ Ալթընի խոսքերով՝ աշխարհի մեծահարուստ հայազգի Քըրք Քըրքորյանը հայ-թուրքական սահմանի բացումից հետո նախատեսում է ներդրումներ կատարել Թուրքիայի տարբեր շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Dwworld կայքէջը։ Ալթընը հայտնել է, որ ինքը շփումների մեջ է հայ մի շարք ներդրողների, այդ թվում՝ սփյուռքահայերի հետ։ Նա նշել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը, ով արմատներով Մարաշից է, ցանկանում է սահմանի բացումից հետո Թուրքիայի արեւելքում եւ հարավ-արեւելքում ստեղծել հյուրանոցային ցանց։ Հայկական Սփյուռքի նման դրական մոտեցմանն է անդրադարձել նաեւ Հայ-թուրքական գործարար համաժողովի թուրք համանախագահ Քաան Սոյաքը։ Սոյաքը նշել է, որ 1999 թվականին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Քըրքորյանը 1միլիոն դոլար օգնություն է տվել եւ համարվում է Թուրքիային մոտ սփյուռքահայ ներկայացուցիչ։ Հայաստանում Սփյուռքից ավելի մեծ է հետաքրքրությունը Թուրքիայի տնտեսության հետ կապված։ Ըստ Յեներ Ալթընի Հայաստանի հարուստներից մեկը՝ «Ավետիս» հեռուստաընկերության սեփականատեր Լեւոն Բարդաքչյանը, ով նույնպես արմատներով Մարաշից է, մի թուրքական ընկերության հետ համագործակցության պայմանագիր է կնքել։

No comments: