Sunday, October 4, 2009

Շառլ Ազնավուր. Ես թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, բայց Ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է

/PanARMENIAN.Net/ 03.10.2009 - Խոշոր հայկական համայնքներ Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը շատ լավ նախաձեռնություն է: Այդ մասին հայտնել է ֆրանսահայ հանրահռչակ շանսոնյո Շառլ Ազնավուրը Փարիզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Ես, իհարկե, ողջունում եմ այդ ընթացքը եւ ես հանգիստ մարդ եմ, ես սպասում եմ այն, ինչ որ ֆրանսերեն կոչվում է «Հայոց Ցեղասպանության ճանաչումը»: Ես ոչինչ չունեմ թուրք ժողովրդի դեմ, ես կարծում եմ, որ ես թերեւս թուրք ժողովրդի բարեկամ եմ, բայց Ջարդի խնդիրը բացարձակապես անհրաժեշտ է»,- ասել է Շառլ Ազնավուրը: Նա հույս է հայտնել, որ մյուս երկրների հայ համայնքները կունենան նույն մոտեցումը, ինչ որ ֆրանսահայ համայնքի մոտեցումն է, այսինքն` հանգիստ, բայց սթափ հայացք հայ-թուրքական գործընթացի նկատմամբ:

No comments: