Tuesday, October 27, 2009

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ԵԱՀԿ ՄԽ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը

/PanARMENIAN.Net/ 26.10.2009 - Լյուքսեմբուրգում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: «Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում չի նախատեսվում»,- նշել է Բալայանը:

No comments: