News.am. 26-10-2009- Հոկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009» ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակցել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի զարգացման ծրագրերին: Դիմելով միջոցառմանը մասնակիցներին` Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է.
«Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը (Շուշին): Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրանով այն տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար»:
Նախագահը կոչ է արել շռայլորեն մասնակցել հանգանակությանը, «ինչպես դարեր շարունակ վայել է եղել մեր բարեգործներին ու մեկենասներին»: «Մենք ինչ էլ որ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները: Արժանի լինենք նրանց սուրբ գործին»,- ասել է նախագահը:
Ի դեպ, դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում նվիրաբերված գումարների չափը եւ նվիրատուների անունները «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհրապարակի հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ին:Tuesday, October 27, 2009
Սերժ Սարգսյան. «Ինչ էլ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները…»
News.am. 26-10-2009- Հոկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009» ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակցել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի զարգացման ծրագրերին: Դիմելով միջոցառմանը մասնակիցներին` Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է.
«Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը (Շուշին): Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրանով այն տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար»:
Նախագահը կոչ է արել շռայլորեն մասնակցել հանգանակությանը, «ինչպես դարեր շարունակ վայել է եղել մեր բարեգործներին ու մեկենասներին»: «Մենք ինչ էլ որ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները: Արժանի լինենք նրանց սուրբ գործին»,- ասել է նախագահը:
Ի դեպ, դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում նվիրաբերված գումարների չափը եւ նվիրատուների անունները «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհրապարակի հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ին:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment