
/PanARMENIAN.Net/ 13.10.2009 - Թուրքիայի Գերագույն դատարանի գլխավոր կոլեգիան որոշում է ընդունել թուրք գրողի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի նկատմամբ վերսկսել դատավարությունը:
Փամուկին կարող են պարտադրել վճարել 36.000 լիր տուգանք (16,655 EUR) այն բանի համար, որ շվեյցարական թերթերից մեկում իր հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիայում սպանվել է 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ:
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի Գերագույն Վերաքննիչ դատարանը որոշել է ազատել Փամուկին փոխհատուցման վճարումից:
No comments:
Post a Comment