Sunday, October 25, 2009

Ադրբեջան. Կոչ ամերիկացի պաշտոնյային

Panorama.am. 24-10-2009 - Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի տնօրեն Էմին Հուսեյնովը` Ադրբեջանում ԶԼՄ-ի ազատության խնդիրները լուծելու նպատակով, դիմել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: ԼԱԱԻ-ի տնօրեն Էմին Հուսեյնովը խնդրանքով դիմել է, այս օրերին Բաքվում գտնվող, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Տինա Կայդանոին, որպեսզի նա` Ադրբեջանի պաշտոնական այրերի հետ հանդիպումների ժամանակ, ԶԼՄ-ի ազատության խախտման վերաբերյալ հարց բարձրացնի: Մասնավորապես` Հուսեյնովը անհրաժեշտություն է համարում, որպեսզի բանտերից ազատ արձակվեն բոլոր ազատազրկված լրագրողները, ինչպես նաև` հայտնի իրադարձությունների արդյունքում կալանավորված 2 բլոգերները: Հասարակական գործիչը ԱՄՆ-ի պաշտոնյայի ուշադրությունն է հրավիրել «Ազատություն», «Ամերիկայի ձայն» և Բի-Բի-Սի ռադիոընկերությունների հեռարձակման կասեցման գործընթացին:

No comments: