News.am. 24-10-2009 - «Ես շատ եմ վախենում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հրատապ հարցերը եւ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները բացասական ազդեցություն կունենան Կիպրոսի հարցի վրա։ Ես նկատի ունեմ 1974 թվականից թուրքական զինված ուժերի կողմից Կիպրոսի 34,85% տարածքների շարունակվող օկուպացիան, ինչի հետեւանքով 142 հազար կիպրոսցիներ ստիպված են ապրել փախստականի կարգավիճակով։ Չէ որ Անատոլիայի ավելի քան 115 հազար թուրքեր ապօրինի կերպով գաղութացրել են մեր կղզու հյուսիսային մասը»,- Կիպրոսի հայկական համայնքի Gibrahayer հանդեսի էջերում գրել է վերլուծաբան ու հրապարակախոս Ալեքսանդր-Միքայել Հաջիլիրան։
Վերլուծաբանը գրում է, որ «թուրք „իմաստուն դիվանագետները“ կարող են հանգիստ կերպով օգտագործել տխրահռչակ հայ-թուրքական համաձայնությունը, որպեսզի իրենց հերթական խաղերով հիմարացնեն աշխարհին եւ ստիպեն նրան հավատալ, որ Կիպրոսն իրենից մեծ խնդիր է ներկայացնում. նրանք կարող են Հայաստանի հետ խաղաղության պատրանք ստեղծել, որպեսզի ցույց տան, որ հենց Կիպրոսն է խնդիրներ հրահրում՝ խոսելով ինչ-որ ապօրինի կեղծ պետության մասին։ Այդ „կախարդներն“ արդեն կարողացել են մեր հասարակության որոշ ներկայացուցիչների, որոնք կուրորեն հավատում են Կիպրոսի դաշնային պետությանը, ներշնչել այն միտքը, թե „իսկ ինչո՞ւ՝ ոչ, սատանան տանի։ Մենք ինչո՞վ ենք վատ Հայաստանից“։
Ենթադրենք, մենք կստորագրենք Թուրքիայի հետ համաձայնագիր։ Եվ այդ ժամանակ պատմաբանների հանձնաժողովը կսկսի վերագնահատել այս կղզու 20-րդ դարի պատմությունը։ Պե՞տք է արդյոք մենք հերքենք Կիպրոսի թուրքերի 1963 թվականի ապստամբությունը։ Պետք է արդյո՞ք հերքենք 1974 թվականին կոպտորեն ու ապօրինի կերպով երկիր ներխուժելու փաստը՝ հետազոտելով, թե դա ներխուժո՞ւմ էր, թե՞ խաղաղ գործողություն։ Նման պարագայում մենք ի՞նչ պետք է ասենք այն փախստականներին, որոնք կորցրել են իրենց տները։ Եվ ինչ կասենք նրանց հարազատներին, ովքեր սպանվել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը։ Եվ մի՞թե Պենտադակտիլոսից (տարածք Հյուսիսային Կիպրոսում) չի հեռացվի թուրքական սարսափելի դրոշը։
Մենք արդեն տեսել ենք Հայաստանի հետ կապված Թուրքիայի կոնցեպցիան. եկեք թույլ չտանք, որպեսզի նման բան կատարվի Կիպրոսի հետ։ Ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց անժխտելի ու անվիճելի փաստերի ճանաչման։
Վերադառնալով Կիպրոսի հարցին, նշեմ, որ Թուրքիան երբեք չի հանի իր 35 հազարանոց զորքը, չի հեռացնի կղզուց 115 հազար թուրքերին, երբեք չի ընդունի իր մեղքը 1975 թվականի կապակցությամբ եւ երբեք չի վերադարձնի իր կողմից զավթված հողերը։ Եվ վերջինը՝ 1975 թվականին Կիպրոսը դարձավ եվրոպական առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։Sunday, October 25, 2009
Gibrahayer. Մենք արդեն տեսել ենք Հայաստանի կապակցությամբ Թուրքիայի խաղաղ կոնցեպցիան. եկեք նույնը թույլ չտանք եւ Կիպրոսի դեպքում
News.am. 24-10-2009 - «Ես շատ եմ վախենում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հրատապ հարցերը եւ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները բացասական ազդեցություն կունենան Կիպրոսի հարցի վրա։ Ես նկատի ունեմ 1974 թվականից թուրքական զինված ուժերի կողմից Կիպրոսի 34,85% տարածքների շարունակվող օկուպացիան, ինչի հետեւանքով 142 հազար կիպրոսցիներ ստիպված են ապրել փախստականի կարգավիճակով։ Չէ որ Անատոլիայի ավելի քան 115 հազար թուրքեր ապօրինի կերպով գաղութացրել են մեր կղզու հյուսիսային մասը»,- Կիպրոսի հայկական համայնքի Gibrahayer հանդեսի էջերում գրել է վերլուծաբան ու հրապարակախոս Ալեքսանդր-Միքայել Հաջիլիրան։
Վերլուծաբանը գրում է, որ «թուրք „իմաստուն դիվանագետները“ կարող են հանգիստ կերպով օգտագործել տխրահռչակ հայ-թուրքական համաձայնությունը, որպեսզի իրենց հերթական խաղերով հիմարացնեն աշխարհին եւ ստիպեն նրան հավատալ, որ Կիպրոսն իրենից մեծ խնդիր է ներկայացնում. նրանք կարող են Հայաստանի հետ խաղաղության պատրանք ստեղծել, որպեսզի ցույց տան, որ հենց Կիպրոսն է խնդիրներ հրահրում՝ խոսելով ինչ-որ ապօրինի կեղծ պետության մասին։ Այդ „կախարդներն“ արդեն կարողացել են մեր հասարակության որոշ ներկայացուցիչների, որոնք կուրորեն հավատում են Կիպրոսի դաշնային պետությանը, ներշնչել այն միտքը, թե „իսկ ինչո՞ւ՝ ոչ, սատանան տանի։ Մենք ինչո՞վ ենք վատ Հայաստանից“։
Ենթադրենք, մենք կստորագրենք Թուրքիայի հետ համաձայնագիր։ Եվ այդ ժամանակ պատմաբանների հանձնաժողովը կսկսի վերագնահատել այս կղզու 20-րդ դարի պատմությունը։ Պե՞տք է արդյոք մենք հերքենք Կիպրոսի թուրքերի 1963 թվականի ապստամբությունը։ Պետք է արդյո՞ք հերքենք 1974 թվականին կոպտորեն ու ապօրինի կերպով երկիր ներխուժելու փաստը՝ հետազոտելով, թե դա ներխուժո՞ւմ էր, թե՞ խաղաղ գործողություն։ Նման պարագայում մենք ի՞նչ պետք է ասենք այն փախստականներին, որոնք կորցրել են իրենց տները։ Եվ ինչ կասենք նրանց հարազատներին, ովքեր սպանվել են՝ պաշտպանելով իրենց հայրենիքը։ Եվ մի՞թե Պենտադակտիլոսից (տարածք Հյուսիսային Կիպրոսում) չի հեռացվի թուրքական սարսափելի դրոշը։
Մենք արդեն տեսել ենք Հայաստանի հետ կապված Թուրքիայի կոնցեպցիան. եկեք թույլ չտանք, որպեսզի նման բան կատարվի Կիպրոսի հետ։ Ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց անժխտելի ու անվիճելի փաստերի ճանաչման։
Վերադառնալով Կիպրոսի հարցին, նշեմ, որ Թուրքիան երբեք չի հանի իր 35 հազարանոց զորքը, չի հեռացնի կղզուց 115 հազար թուրքերին, երբեք չի ընդունի իր մեղքը 1975 թվականի կապակցությամբ եւ երբեք չի վերադարձնի իր կողմից զավթված հողերը։ Եվ վերջինը՝ 1975 թվականին Կիպրոսը դարձավ եվրոպական առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment