Panorama.am. 24-10-2009 - Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի համոզմամբ` Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, որն ուղղված էր երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, Ադրբեջանի կողմից արդարացիորեն է արժանացել վրդովմունքի: Այս մասին տեղեկացնում է Նովոստի-Ադրբեջան.ազ լրատվական կայքը:
Քաղաքագետի դիտարկմամբ` Ադրբեջանի ընդվզումը արդարացված է այն պատճառով, որ արձանագրություններում ադրբեջանական հողերի վերադարձման վերաբերյալ որևէ փաստ չի հիշատակվում: Ավելին, արձանագրություններում ղարաբաղյան հակամարտությունը որևէ կերպ չի կապվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հետ:
Գուլուզադեն մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց պարզորոշ ձևով Ադրբեջանին բացատրել, թե որն էր նրա կողմից հետևողականորեն իրականացվող քայլերի պատճառը:
Ադրբեջանում այս պահին գրեթե բոլոր վերլուծաբաններին մտահոգում է մեկ փաստ, թե որքանո՞վ է արդարացված Ադրբեջանի հետ չավարտված պատերազմի մեջ գտնվող պետությանը հնարավորություն ընձեռել` հանդես գալու առավել շահավետ դիրքերից:Sunday, October 25, 2009
Թուրքիան այդպես էլ չկարողացավ փարատել Ադրբեջանի մտահոգությունները
Panorama.am. 24-10-2009 - Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի համոզմամբ` Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, որն ուղղված էր երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, Ադրբեջանի կողմից արդարացիորեն է արժանացել վրդովմունքի: Այս մասին տեղեկացնում է Նովոստի-Ադրբեջան.ազ լրատվական կայքը:
Քաղաքագետի դիտարկմամբ` Ադրբեջանի ընդվզումը արդարացված է այն պատճառով, որ արձանագրություններում ադրբեջանական հողերի վերադարձման վերաբերյալ որևէ փաստ չի հիշատակվում: Ավելին, արձանագրություններում ղարաբաղյան հակամարտությունը որևէ կերպ չի կապվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հետ:
Գուլուզադեն մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիային այդպես էլ չհաջողվեց պարզորոշ ձևով Ադրբեջանին բացատրել, թե որն էր նրա կողմից հետևողականորեն իրականացվող քայլերի պատճառը:
Ադրբեջանում այս պահին գրեթե բոլոր վերլուծաբաններին մտահոգում է մեկ փաստ, թե որքանո՞վ է արդարացված Ադրբեջանի հետ չավարտված պատերազմի մեջ գտնվող պետությանը հնարավորություն ընձեռել` հանդես գալու առավել շահավետ դիրքերից:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment