Գերմանական «Մարշալի ֆոնդի» փորձագետ Իան Լեսերի խոսքերով՝ զարմանք է առաջացնում հայ-թուրքական մերձեցմանը Ռուսաստանի աջակցությունը։
-Արդեն երկար տարիներ է՝ Ռուսաստանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը,- ասել է ֆոնդի ամերիկացի փորձագետը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնաբանելիս Լեսերը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները դանդաղեցնող Կրեմլի աջակցությունն այդ գործընթացին զարմացրել է նաև ԱՄՆ-ին. «Ռուսաստանի պատասխանը բավական ուշագրավ է։ ԱՄՆ-ը սպասում էր, որ Ռուսաստանը բացասական արձագանք կտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն դա տեղի չունեցավ։ Ինչևէ, մենք գոհ ենք, որ Ռուսաստանը չի հակադրվում գործընթացին»։
Իան Լեսերը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն առարկայական նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման համար։ Նրա կարծիքով, չնայած նրան, որ գործընթացը երկու երկրների համար էլ դժվար է լինելու, ձեռնարկված քայլերն արմատական փոփոխությունների կբերեն։
Ըստ «Trend»-ի
Sunday, October 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment