Panorama.amղ 17-10-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է երեկ երկրի կառավարության հետ հանդիպման ժամանակ, որ Հայաստանը նախ և առաջ պետք է լուծի իր տարածքային խնդիրները, մինչև Թուրքիայի հետ սահման բացելը և տարածաջրջանային որևէ նախագծի մասնակցելը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նկատենք, որ Հայաստանը և Թուրքիան ստորագրել են համաձայնագիր երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, սակայն արձանագրությունները դեռևս պետք է հաստատվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:
Ալիևը հայտարարել է նաև, որ մինչև չլուծվի Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կլինի ընդդեմ Ադրբեջանի շահերի:
«Ադրբեջանի աճող միջազգային դերակատարությունը թույլ չի տա Հայաստանին դուրս գալ մեկուսացումից: Առանց Ադրբեջանի մասնակցության, որևէ տարածաշրջանային նախագիծ չի կարող իրականացվել,» հայտարարել է Ալիևը:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment