Tuesday, October 27, 2009

Թուրքիայի ԱԳՆ. Մենք չենք կարող ճնշում գործադրել խորհրդարանի վրա

/PanARMENIAN.Net/ 26.10.2009 - Ոչ հույս չկա, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ դրական առաջընթացի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն: Նրա խոսքով, արեւոր է քաղաքական եւ հոգեբանական մթնոլորտը, որում խորհրդարանը կկարողանա վավերացնել նման համաձայնագրերը: «Մենք գործում ենք սահմանադրության համաձայն եւ Արձանագրությունների վավերացման հարցում չենք կարող ճնշում գործադրել թուրքական խորհրդարանի վրա: Մենք ցանկանում ենք քաղաքական ու հոգեբանական հիմք նախապատրաստել, որպեսզի խորհրդարանը ճանաչի Արձանագրությունները: Մինչ այդ առաջընթաց է անհրաժեշտ խաղաղ բանակցություններում, որովհետեւ Ադրբեջանի խնդիրները դարձել են Թուրքիայի խնդիրը»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

No comments: