Sunday, October 11, 2009

Ամերիկայի հայկական ազգային կոմիտե. Օբամայի վարչակազմը ճնշում է գործադրում հայկական կողմի վրա

News.am- 10-10-2009- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Օբամայի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը գնա միակողմանի զիջումների, ընդունելով հայ-թուրքական արձանագրությունները, որը հեռատեսական լուծում չէ, եւ երկարաժամկետ կտրվածքով, ավելի շատ խնդիր է առաջացնելու, քան լուծելու: «Վերջին շաբաթների ընթացքում տասնյակ հազարավոր ամերիկահայեր միացան ամբողջ աշխարհում հայերի բողոքներին` հայ-թուրքական արձանագրությունների դեմ, որի դրույթները գալիս են խափանելու հայերի ցեղասպանության եւ ԼՂ խնդրում արդարություն հաստատելու գործում գործադրվող ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից մկանների ցուցադրումը Երեւանի կառավարության նկատմամբ, որով նա փորձում է ընդունել տալ արձանագրությունները, կասկածի տակ է դնում մարդկության դեմ ուղղված հանցագործությունը` ցեղասպանությունը, որը երկար տարիներով ետ գցեց հայ-թուրքական երկխոսությունը: «Արձանագրությունները առաջարկում են պատմական հանձնաժողով ստեղծել, որը արդեն թուրքական կառավարության կողմից օգտագործվել է հայկական ցեղասպանությունը ժխտելուն ուղղված իր քարոզարշավում: Ամերիկահայերը շարունակում են դեմ լինել հայկական ողջ սփյուռքի եւ հայաստանյան ընդդիմության հետ միասին, այս միակողմանի համաձայնագրին, որը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանը եւ վիրավորում են յուարքանչյուր հայի արժանպատվությունը»,- ասված է հայտարարության մեջ:

No comments: