«Լրագիր» 5-10-2009- Հիլարի Քլինթոնը օրերս անհանգստացել էր, որ հանկարծ հայ “ազգայնականները” չխանգարեն հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացին: Տիկին Հիլարին արտաքնապես իհարկե նուրբ եւ քնքույշ կին է, բայց նույնիսկ այդպիսի կինը թերեւս չունի հայ “ազգայնականներից” անհանգստանալու կարիք: Առավել եւս անհանգստանալ պետք չէ այնպիսի մի գործընթացի համար, ինչպիսին հայ-թուրքական հարաբերության կարգավորումը: Ինչպես ցույց է տալիս կարգավորման գործընթացի դեմ հայ “ազգայնականության” պայքարը, հայ-թուրքական կարգավորման ներկայիս գործընթացին Հայաստանից որեւէ բան թերեւս չի սպառնում եւ չի էլ կարող սպառնել:
Ինչ է անում հայ “ազգայնականությունը”: Իր համար հրապարակում հանգիստ նստացույց եւ հացադուլ է անում, կամ ինչպես ծանոթներիցս մեկը կասեր` ախորժակ է պահում: “Ազգայնականների” մյուս մասն իրենց առաջնորդի նամակներն է վերլուծում, առաջնորդն էլ մանդատների վայրիվերումներով է տարված, խոստանալով, որ այլեւս հրաժարական չի լինելու, թեեւ հրաժարականը գոնե միակն բանն էր, որ կար, ինչը նշանակում է, որ այլեւս ոչ մի բան չի լինելու:
“Ազգայնականների” մյուս մասը, որոնք տեւական ժամանակ երդվում էին Նժդեհի, այժմ Սերժ Սարգսյանի անունով, զբաղված է թութակի նման կրկնելով, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում նախապայման չկա եւ այդ գործընթացը մեր իրավունքի համար դարավոր պայքարի արտահայտությունն է: Կլինեն երեւի թե էլի “ազգայնականներ”, որոնք կուրծք են ծեծել Սերժ Սարգսյանի համար, համարելով նրան ապազգայնության դեմ պայքարի առաջամարտիկ, որոնք կամ խոսել են` այնքան ցածր, որ ոչ մեկ չլսի, սակայն ձայնագրվի որտեղ որ պետք է, կամ էլ լռում են`մտածելով, որ լռությունն ավելի էլաստիկ երեւույթ է եւ կարելի է ավելի հեշտ ձեւել ըստ ժամանակի պահանջի:
Այնպես որ, Հիլարի Քլինթոնն անհանգստանում է մի բանի համար, որը փաստացի գոյություն չունի: Հայ “ազգայնականություն” եթե գոյություն էլ ունեցել է, ապա այժմ մնացել են թերեւս դրա վերջին ծվենները, որոնք ինքնին արդեն ազգայնականություն չեն, քանի որ այս հասկացությունը ենթադրում է համակարգ` մոտեցումների, մտածողության եւ գործողությունների համակարգ, որը բարձրացնում է ազգի դիմադրողականությունը: Մնացած ծվենները անշուշտ համակարգ չեն: Անհատ են հանդես են գալիս համակարգված մոտեցումներով, սակայն նրանք մտածողության եւ գործողությունների ներդաշնակ համակարգ չեն, որը հիմնված լինի պատճառահետեւանքային տրամաբանության վրա: Մինչդեռ այդ համակարգի գոյությունը Հայաստանի պետական դիմադրունակության բարձրացման կարեւոր գրավականներից է, եթե իհարկե համակարգը գտնվում է ռացիոնալության եւ պրագմատիզմի սահմանում, ոչ թե զբաղվում է վիրտուալ հայրենիքների վրա հիմնված երկարաժամկետ բիզնես պլանների մշակմամբ եւ ռացիոնալության ու պրագմատիզմի քողի ներքո այդ պլաններն արդիականացնելու փորձերով:
Դժբախտաբար, հայ-թուրքական հարաբերության կարգավորման առկա գործընթացի դեմ ծավալված “ազգայնական” “շարժումը” առայժմ առավելապես հենց բիզնես պլանի արդիականացում է հիշեցնում, տեխնոլոգիական թարմացում, քան իրական ազգայնական համակարգի ինքնադրսեւորում: Եթե ինչ որ բան էլ դրսեւորվում է, ապա թերեւս միայն ու միայն հայկական ազգայնականության մանրախնդրությունն ու էլաստիկան, որին թերեւս կարող է նախանձել նույնիսկ հայկական ազատականությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆMonday, October 5, 2009
ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԷԼԱՍՏԻԿԱ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment