News.am. 3-10-2009- Անկարայում թուրքական իշխող կուսակցության հերթական համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ բազմաթիվ խնդիրների շարքում կարեւորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։
Թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության երրորդ համաժողովը սկսվել է մեծ ոգեւորությամբ։ Համաժողովը տեղի է ունեցել Անկարայի մարզահամերգային սրահում։ Էրդողանի դահլիճ մտնելուն պես դահլիճը սկսել է վանկարկել «Ռեջեփ Թայիփ Էրդողան»։ Այդ կուսակցության նախագահ եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա կնոջը մասնակիցները դիմավորել են մեծ ոգեւորությամբ։ Պակաս ոգեւորիչ չի եղել Էրդողանի ելույթը։ Նա անդրադարձել է տարածաշրջանին եւ Թուրքիային վերաբերող բազմաթիվ խնդիրների եւ պատրաստակամություն հայտնել հնարավորության սահմաններում լուծելու Թուրքիայի առաջ ծառացած խնդիրները։
«Իմ թուրք եղբայրների, իմ քուրդ եղբայրների եւ Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները իմ խնդիրներն են։ Այս երկրի ցանկացած քաղաքացու խնդիրը՝ իմ խնդիրն է»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը իր ելույթի տեքստի այն հատվածը՝ որտեղ պետք է հնչեին քննադատություններ քրդական ընդդիմադիր «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության հասցեին, Թուրքիայի վարչապետը չկարդաց։ Սակայն Էրդողանը պատասխանել է իրեն ուղղղված այն մեղադրանքին՝ իբր ինքը երկիրը բաժանող է եւ երկիրը բաժանող է անվանել իրեն այդպես կոչողներին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի կարեւոր մասն էր իր հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությունը։ Այն ժողովրդավարական գործողությունների մի շղթա է, որի շնորհիվ Թուրքիայում կլուծվի նաեւ քրդական հարցը։
«Աշխատում ենք հարեւանների հետ ստեղծել լավ հարաբերություններ։ Ամենավերջինը՝ Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծելու մեր ջանքերն են։ Մենք դեմ ենք, որ հարաբերությունների կարգավորված չլինելը օգտագործվում է որպես գործիք արտաքին քաղաքականության մեջ»,- նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։
2003 եւ 2006 թվականների համաժողովին մասնակցած եւ երկրորդ անձը եղած Աբդուլահ Գյուլը այս անգամ չի եղել եւ բավարարվել է միայն ուղերձ հղելով, քանի որ նա արդեն Թուրքիայի նախագահն է։
Ըստ առաջին համաժողովի, որը տեղի է ունեցել 2003 թվականին, կուսակցության առաջնորդը իրավունք ունի ղեկավարել մինչեւ չորս համաժողով։ Այսինքն եթե կանոնադրության մեջ փոփոխություններ չլինեն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015 թվականին՝ 61 տարեկան հասակում, ստիպված կլինի թողնել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնը։Monday, October 5, 2009
Էրդողան. Մենք դեմ ենք, որ հարաբերությունների կարգավորված չլինելը օգտագործվում է որպես գործիք արտաքին քաղաքականության մեջ
News.am. 3-10-2009- Անկարայում թուրքական իշխող կուսակցության հերթական համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ բազմաթիվ խնդիրների շարքում կարեւորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։
Թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության երրորդ համաժողովը սկսվել է մեծ ոգեւորությամբ։ Համաժողովը տեղի է ունեցել Անկարայի մարզահամերգային սրահում։ Էրդողանի դահլիճ մտնելուն պես դահլիճը սկսել է վանկարկել «Ռեջեփ Թայիփ Էրդողան»։ Այդ կուսակցության նախագահ եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նրա կնոջը մասնակիցները դիմավորել են մեծ ոգեւորությամբ։ Պակաս ոգեւորիչ չի եղել Էրդողանի ելույթը։ Նա անդրադարձել է տարածաշրջանին եւ Թուրքիային վերաբերող բազմաթիվ խնդիրների եւ պատրաստակամություն հայտնել հնարավորության սահմաններում լուծելու Թուրքիայի առաջ ծառացած խնդիրները։
«Իմ թուրք եղբայրների, իմ քուրդ եղբայրների եւ Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների խնդիրները իմ խնդիրներն են։ Այս երկրի ցանկացած քաղաքացու խնդիրը՝ իմ խնդիրն է»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը իր ելույթի տեքստի այն հատվածը՝ որտեղ պետք է հնչեին քննադատություններ քրդական ընդդիմադիր «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության հասցեին, Թուրքիայի վարչապետը չկարդաց։ Սակայն Էրդողանը պատասխանել է իրեն ուղղղված այն մեղադրանքին՝ իբր ինքը երկիրը բաժանող է եւ երկիրը բաժանող է անվանել իրեն այդպես կոչողներին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի կարեւոր մասն էր իր հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությունը։ Այն ժողովրդավարական գործողությունների մի շղթա է, որի շնորհիվ Թուրքիայում կլուծվի նաեւ քրդական հարցը։
«Աշխատում ենք հարեւանների հետ ստեղծել լավ հարաբերություններ։ Ամենավերջինը՝ Հայաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծելու մեր ջանքերն են։ Մենք դեմ ենք, որ հարաբերությունների կարգավորված չլինելը օգտագործվում է որպես գործիք արտաքին քաղաքականության մեջ»,- նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովի կապակցությամբ շնորհավորական ուղերձ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։
2003 եւ 2006 թվականների համաժողովին մասնակցած եւ երկրորդ անձը եղած Աբդուլահ Գյուլը այս անգամ չի եղել եւ բավարարվել է միայն ուղերձ հղելով, քանի որ նա արդեն Թուրքիայի նախագահն է։
Ըստ առաջին համաժողովի, որը տեղի է ունեցել 2003 թվականին, կուսակցության առաջնորդը իրավունք ունի ղեկավարել մինչեւ չորս համաժողով։ Այսինքն եթե կանոնադրության մեջ փոփոխություններ չլինեն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015 թվականին՝ 61 տարեկան հասակում, ստիպված կլինի թողնել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնը։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment