News.am. 2-10-2009- Ադրբեջանն ու Իրաքը կարող են դառնալ Nabucco գազամուղի գազի առաջին մատակարարները 2014 թվականի վերջին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», հայտարարել է Nabucco-ի գլխավոր տնօրեն Ռեյնհարդ Միթչեկը։ Ըստ նրա, դրա հետ հույս են կապում նախագծի եվրոպական մասնակիցները եւ հավելել է, որ միաժամանակ այդ երկու երկրների կողմից գազի մատակարարման շուրջ աշխատանքների սկիզբը "թույլ կտա ազատել նախագիծը միայն մեկ աղբյուրից կախված լինելուց։ Իրաքի կողմից նախագծին մասնակցում է իրաքյան Քուրդիստանում գործող Petroleum Company Limited-ը։ Ավստրիական OMV-ն եւ հունգարական MOL-ը ստացել են իրաքյան ընկերության բաժնետոմսերի 10-ական տոկոսը։ Նշենք, որ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը սեպտեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն արդեն սկսել է Ադրբեջանի հետ բանակցությունները, որը պետք է ապահովի Nabucco-ի գազի զգալի մասը։
Nabucco-ն գազամուղի մի նախագիծ է, որով գազը Ադրբեջանից ու Թուրքմենստանից պետք է հասնի կենտրոնական եվրոպայի երկրներ, եւ որը ԵՄ-ում դեպի Եվրոպա էներգապաշարների մատակարարման այլընտրանքային ուղի են դիտում՝ Ռուսաստանից նրա էներգետիկ կախվածության նվազման համար։Saturday, October 3, 2009
Քրդերը կարող են դառնալ Nabucco-ի գազի առաջին մատակարարները
News.am. 2-10-2009- Ադրբեջանն ու Իրաքը կարող են դառնալ Nabucco գազամուղի գազի առաջին մատակարարները 2014 թվականի վերջին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», հայտարարել է Nabucco-ի գլխավոր տնօրեն Ռեյնհարդ Միթչեկը։ Ըստ նրա, դրա հետ հույս են կապում նախագծի եվրոպական մասնակիցները եւ հավելել է, որ միաժամանակ այդ երկու երկրների կողմից գազի մատակարարման շուրջ աշխատանքների սկիզբը "թույլ կտա ազատել նախագիծը միայն մեկ աղբյուրից կախված լինելուց։ Իրաքի կողմից նախագծին մասնակցում է իրաքյան Քուրդիստանում գործող Petroleum Company Limited-ը։ Ավստրիական OMV-ն եւ հունգարական MOL-ը ստացել են իրաքյան ընկերության բաժնետոմսերի 10-ական տոկոսը։ Նշենք, որ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսը սեպտեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն արդեն սկսել է Ադրբեջանի հետ բանակցությունները, որը պետք է ապահովի Nabucco-ի գազի զգալի մասը։
Nabucco-ն գազամուղի մի նախագիծ է, որով գազը Ադրբեջանից ու Թուրքմենստանից պետք է հասնի կենտրոնական եվրոպայի երկրներ, եւ որը ԵՄ-ում դեպի Եվրոպա էներգապաշարների մատակարարման այլընտրանքային ուղի են դիտում՝ Ռուսաստանից նրա էներգետիկ կախվածության նվազման համար։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment