Monday, November 30, 2009

Ցեղասպանության ժխտման դեմ հայցով դատական առաջին նիստը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 3-ին

Panorama.am. 30-11-2009- Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցով դատական առաջին նիստը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունից: «Հայտնում եմ, որ ըստ հայցի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկաս Ինստիտուտ» հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը կանցկացվի 03.12.2009թ. ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում»,-նշված է դատավոր Կ. Պետրոսյանի ծանուցման մեջ: Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել: Պատասխանող կողմը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն է¸ որը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը¸ գրքի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:

No comments: