Tert.am 19.11.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն, Trend News-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԽ նախարարների խորհրդի նոր նախագահ Միշլեն Քալմի-Ռեյը:
Նա անհրաժեշտ է համարում Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից:
«Մենք հույս ունենք, որ և Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն Արձանագրությորնները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական մերձեցումը պաշտոնապես միմյանց շաղկապված չեն»,- ասել է նա:
Նրա խոսքերով` այս գործընթացները տարվում են զուգահեռաբար և միմյանցից անկախ:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մյուս գործընթացը նախատեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որի միջնորդ է հանդիսանում Շվեյցարիան: Իհարկե, այս գործընթացներից մեկում դիտվող առաջընթացը կարող է ազդել մյուսի վրա»,- ասել է Քալմի-Ռեյը:Thursday, November 19, 2009
Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը վստահեցնում է, որ հայ–թուրքական և ղարաբաղյան գործընթացները շաղկապված չեն
Tert.am 19.11.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն, Trend News-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԽ նախարարների խորհրդի նոր նախագահ Միշլեն Քալմի-Ռեյը:
Նա անհրաժեշտ է համարում Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարանների կողմից:
«Մենք հույս ունենք, որ և Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն Արձանագրությորնները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական մերձեցումը պաշտոնապես միմյանց շաղկապված չեն»,- ասել է նա:
Նրա խոսքերով` այս գործընթացները տարվում են զուգահեռաբար և միմյանցից անկախ:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մյուս գործընթացը նախատեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որի միջնորդ է հանդիսանում Շվեյցարիան: Իհարկե, այս գործընթացներից մեկում դիտվող առաջընթացը կարող է ազդել մյուսի վրա»,- ասել է Քալմի-Ռեյը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment