NEWS.am 10.11.2009 - Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիան կարող է դեմպինգային քաղաքականություն իրականացնել, եւ փորձել մենաշնորհային դիրք զբաղեցնել Հայաստանի շուկայում։ Այս մասին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ասուլիսում կարծիք հայտնեց Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր ռիսկերի մասին։
Ըստ նրա՝ այդ դեպքում Հայաստանը պարտավոր կլինի որդեգրել այնպիսի տնտեսական քաղաքականությունը, որը հարեւանին կզրկի նման նկրտումներից։ «Նշված դեպքերը բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, բայց միջազգային կազմակերպությունները թույլ են տալիս նման դեպքերում համապատասխան միջոցներ ձեռք առնել հարեւանի նկատմամբ»,- նշեց Գ. Մինասյանը։ Նրա խոսքով՝ թուրքական շուկայի վերաբերյալ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիայի, ցեմենտի, գյուղմթերքի պահանջարկ կունենա։ «Թուրքերի այն հայտարարությունները, թե Հայաստանից ոչինչ հարկավոր չէ, քաղաքական են, դրանք տնտեսական հիմք չունեն»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ նման հայտարարություններ Թուրքիայից էլ չեն հնչի, երբ հարթվեն քաղաքական հարցերը։
Հայաստանը սահմանի բացման դեպքում հնարավորություն կստանա դիվերսիֆիկացնել արտահանման եւ ներմուծման ճանապարհները։ «Այսօր Վրաստանից Հայաստան բեռնափոխադրման այնքան վճար է գանձվում, որքան, օրինակ, Նյու Յորքից Փոթի, այսինքն՝ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում այս վիճակը կփոխվի»,- ասաց Գ. Մինսայանը՝ ավելացնելով, որ սահմանի բացման դեպքում կավելանա ե՛ւ ներմուծումը, ե՛ւ արտահանումը։Tuesday, November 10, 2009
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիան կարող է դեմպինգային քաղաքականություն իրականացնել
NEWS.am 10.11.2009 - Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիան կարող է դեմպինգային քաղաքականություն իրականացնել, եւ փորձել մենաշնորհային դիրք զբաղեցնել Հայաստանի շուկայում։ Այս մասին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ասուլիսում կարծիք հայտնեց Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր ռիսկերի մասին։
Ըստ նրա՝ այդ դեպքում Հայաստանը պարտավոր կլինի որդեգրել այնպիսի տնտեսական քաղաքականությունը, որը հարեւանին կզրկի նման նկրտումներից։ «Նշված դեպքերը բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, բայց միջազգային կազմակերպությունները թույլ են տալիս նման դեպքերում համապատասխան միջոցներ ձեռք առնել հարեւանի նկատմամբ»,- նշեց Գ. Մինասյանը։ Նրա խոսքով՝ թուրքական շուկայի վերաբերյալ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ Թուրքիան Հայաստանից էլեկտրաէներգիայի, ցեմենտի, գյուղմթերքի պահանջարկ կունենա։ «Թուրքերի այն հայտարարությունները, թե Հայաստանից ոչինչ հարկավոր չէ, քաղաքական են, դրանք տնտեսական հիմք չունեն»,- նշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ նման հայտարարություններ Թուրքիայից էլ չեն հնչի, երբ հարթվեն քաղաքական հարցերը։
Հայաստանը սահմանի բացման դեպքում հնարավորություն կստանա դիվերսիֆիկացնել արտահանման եւ ներմուծման ճանապարհները։ «Այսօր Վրաստանից Հայաստան բեռնափոխադրման այնքան վճար է գանձվում, որքան, օրինակ, Նյու Յորքից Փոթի, այսինքն՝ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում այս վիճակը կփոխվի»,- ասաց Գ. Մինսայանը՝ ավելացնելով, որ սահմանի բացման դեպքում կավելանա ե՛ւ ներմուծումը, ե՛ւ արտահանումը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment