Monday, November 30, 2009

ԱԹԵՆՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ

Աթենքում դեկտեմբերի 1-2-ը տեղի կունենա ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 17-րդ նիստը: Քննարկվելու է նաեւ Ղարաբաղյան կարգավորման ընթացքը. Մինսկի խումբը ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահությամբ, կանցկացնի նիստ, որին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Սպասվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ:

No comments: