Monday, November 9, 2009

Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր հայերի հետ

/PanARMENIAN.Net/ 08.11.2009 - Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր հայերի հետ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Այդ մասին Փարիզում կայացած ճեպազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: ՙՄենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների ու Բեյրութում կամ Փարիզում բնակվող հայերի հետ: Մեզնից յուրաքանչյուրի շահերից է բխում հիշել անցյալի մասին: Բայց մենք չենք կարող խաղաղություն հաստատել եւ ապագա կառուցել, եթե յուրաքանչյուրը խոսի միայն իր ցավի ու պատմության մասին: Մենք չպետք է միակողմանի վերաբերվենք ընդհանուր պատմությանը՚,- ասել է նա: Նա ընդգծել է, որ ՙիր նախնիները նույնպես տուժել են եւ ինքը գիտի նրանց ցավի մասին, ովքեր ստիպված էին լքել իրենց տները Կովկասում եւ Բալկաններում: ՙՆոր հայացքն ու նոր հորիզոնները կբացվեն տարածաշրջանի համար, եթե մենք համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել 1915-ին: Մենք կկարողանանք ապագային նայել միայն ՙարդար պատմական փաստերի՚ տեսանկյունից՚,- ընդ•ծել է Դավութօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն:

No comments: