Friday, November 20, 2009

«Գազպրոմը» Հայաստանի համար իջեցնում է գազի գինը

Tert.am 20.11.2009 - Հայաստանի համար բնական գազը 2010թ. ապրիլի 1-ից կթանկանա 16,8%-ով՝ 1000 խմ-ը կկազմի $180: «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» միջև 2008թ. կնքված պայմանագրով՝ 2010թ. ապրիլի 1-ից 1000 խմ գազի գինը պետք է կազմեր $200: Փաստացի, Ռուսաստանը համաձայնել է իջեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ գազի գնի շուրջ «Գազպրոմի» հետ ընթացող բանակցություններն արդեն ավարտվել են, և ձեռք բերված պայմանավորվածությամբ այն կլինի $180՝ 1000 խմ-ի համար: Նախարարը վստահեցրել, է որ Հայաստանի համար ռուսական գազի գնի իջեցումը որևէ կապ չունի Մեծամորի ատոմակայանի հարթակում կառուցվող նոր ատոմային էներգաբլոկի հետ։

No comments: