Monday, November 23, 2009

Բեռնար Ֆասիե. «Կարեվոր առաջընթաց է ձեռք բերվել»

Panorama.am 22.11.2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպման ընթացքում կարևոր առաջընթաց է ձեռք բերվել, միևնույն ժամանակ ի հայտ են եկել որոշ դժվարություններ: «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Մյունխենում կայացած հանդիպումից հետո: «Որոշակի կարևոր առաջընթացի հասանք»,- ասել է Բեռնար Ֆասիեն և հավելել. «Միևնույն ժամանակ մենք որոշակի դժվարություններ բացահայտեցինք»: Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ ինքն ու իր ամերիկացի և ռուս գործընկերը կնախապատրաստեն նախագահների հաջորդ հանդիպումը: Նա որևէ կոնկրետ ժամկետ չի նշել:

No comments: