«Ազատություն» 22-11-2009- «Այսօրվա բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»,֊Մյունխենում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կիրակի տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեցին ԵԱՀԿ֊ի Մինսկի խմբի միջնորդները:Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության հարցին` որն է այն ամենակարեւոր հարցը, որի շուրջ առաջընթաց է ձեռք բերվել, ֆրանսիացի համանախագահն ասաց. «Մենք պայմանավորվածություն ունենք չհրապարակել բանակցությունների մանրամասները: Դա պետք է անեն իրենք` նախագահները: Սակայն մենք համակարծիք ենք այն հարցում, որ այսօրվա բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»:
«Միեւնույն ժամանակ, մենք պարզել ենք որոշակի դժվարություն»,֊հայտարարեց Բերնար Ֆասիեն:
Մինսկի խմբի միջնորդների համատեղ ասուլիսը, որ վարում էր ֆրանսիացի համանախագահը, սկսվեց կողմերի միջեւ շուրջ չորս ժամ շարունակված բանակցություններից հետո: Բերնար Ֆասիեն նախ ներողություն խնդրեց լրագրողներից` երկար սպասեցնելու համար, բայց եւ նշեց. «դա ցույց է տալիս, թե որքան երկար եւ խորն էին քննարկումները նախ` երկու նախագահների, ապա` նախագահների եւ Մինսկի խմբի միջնորդների միջեւ»:
Այնուհետեւ, ֆրանսիացի համանախագահը վկայաբերեց այն փաստը, որ մյունխենյան բանակցությունները վեցերորդն են` այս տարվա ընթացքում: «Սա աննախադեպ է` այս հարցի շուրջ ընթացած բանակցությունների ողջ պատմության մեջ»,֊հայտարարեց Ֆասիեն` ընդգծելով, որ դա վկայում է բանակցությունների դինամիզմի եւ լրջության մասին:
«Այսօրվա հանդիպումը հատկապես երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնույթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ բոլոր այն հիմնական տարրերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն չկա»,֊հայտարարեց միջնորդական խմբի ֆրանսիացի համանախագահը` ընդգծելով` «որոշ տարրեր քննարկվել են առաջին անգամ` այսպիսի մանրամասն եւ խորը ձեւով»:
«Այս քննարկումները հնարավորություն տվեցին նախագահներին, ինչպես նաեւ համանախագահներին որոշել առաջընթացի ճշգրիտ տարրերը»,֊հայտարարեց Բերնար Ֆասիեն` հավելելով` «այսօրվա բանակցությունները հնարավորություն են տվել նաեւ որոշել այն դժվարին հարցերը, որոնք դեռեւս չեն լուծվել»:
«Երկու երկրների նախագահները հանձնարարել են մեզ լուծել այդ` դժվարին խնդիրները»,֊գոհունակությամբ նշեց ֆրանսիացի համանախագահը:
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը, պարզվում է, հանձնարարել են Մինսկի խմբի միջնորդներին ավելի շատ աշխատել կոնկրետ հարցերի շուրջ, եւ հիմա, ինչպես նշում են համանախագահները, իրենք շատ աշխատանք ունեն կատարելու` առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում: Մասնավորապես, ակնկալվում է, որ համանախագահները պետք է հանդիպեն երկու երկրների արտգործնախարարների հետ դեկտեմբերին` ԵԱՀԿ նախարարների խորհրդի տարեկան հանդիպման նախօրեին:
Այսօրվա ասուլիսի հիմնական հարցն, անշուշտ, համանախագահների գնահատականն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը` բանակցություններում առաջընթաց չարձանագրելու դեպքում խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին:
«Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել»,֊հայտարարեց Բերնար Ֆասիեն եւ հավելեց,֊«Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարությունները այն կարծիքին են, որ պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»:
Հարցի շուրջ մեկնաբանությամբ հանդես եկավ նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, որը ասաց, թե այս կամ այն հայտարարությունը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական կյանքի հանգամանքներով:
«Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս` ուժային լուծման հնարավորության մասին»,֊հայտարարեց Յուրի Մերզլյակովը` հույս հայտնելով, որ կողմերը հաշվի կառնեն համանախագահող երկրերի այս դիրքորոշումը:Monday, November 23, 2009
ԵԱՀԿ֊ի Մինսկի խումբ. «Մյունխենյան բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»
«Ազատություն» 22-11-2009- «Այսօրվա բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»,֊Մյունխենում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կիրակի տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեցին ԵԱՀԿ֊ի Մինսկի խմբի միջնորդները:Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության հարցին` որն է այն ամենակարեւոր հարցը, որի շուրջ առաջընթաց է ձեռք բերվել, ֆրանսիացի համանախագահն ասաց. «Մենք պայմանավորվածություն ունենք չհրապարակել բանակցությունների մանրամասները: Դա պետք է անեն իրենք` նախագահները: Սակայն մենք համակարծիք ենք այն հարցում, որ այսօրվա բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»:
«Միեւնույն ժամանակ, մենք պարզել ենք որոշակի դժվարություն»,֊հայտարարեց Բերնար Ֆասիեն:
Մինսկի խմբի միջնորդների համատեղ ասուլիսը, որ վարում էր ֆրանսիացի համանախագահը, սկսվեց կողմերի միջեւ շուրջ չորս ժամ շարունակված բանակցություններից հետո: Բերնար Ֆասիեն նախ ներողություն խնդրեց լրագրողներից` երկար սպասեցնելու համար, բայց եւ նշեց. «դա ցույց է տալիս, թե որքան երկար եւ խորն էին քննարկումները նախ` երկու նախագահների, ապա` նախագահների եւ Մինսկի խմբի միջնորդների միջեւ»:
Այնուհետեւ, ֆրանսիացի համանախագահը վկայաբերեց այն փաստը, որ մյունխենյան բանակցությունները վեցերորդն են` այս տարվա ընթացքում: «Սա աննախադեպ է` այս հարցի շուրջ ընթացած բանակցությունների ողջ պատմության մեջ»,֊հայտարարեց Ֆասիեն` ընդգծելով, որ դա վկայում է բանակցությունների դինամիզմի եւ լրջության մասին:
«Այսօրվա հանդիպումը հատկապես երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնույթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ բոլոր այն հիմնական տարրերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն չկա»,֊հայտարարեց միջնորդական խմբի ֆրանսիացի համանախագահը` ընդգծելով` «որոշ տարրեր քննարկվել են առաջին անգամ` այսպիսի մանրամասն եւ խորը ձեւով»:
«Այս քննարկումները հնարավորություն տվեցին նախագահներին, ինչպես նաեւ համանախագահներին որոշել առաջընթացի ճշգրիտ տարրերը»,֊հայտարարեց Բերնար Ֆասիեն` հավելելով` «այսօրվա բանակցությունները հնարավորություն են տվել նաեւ որոշել այն դժվարին հարցերը, որոնք դեռեւս չեն լուծվել»:
«Երկու երկրների նախագահները հանձնարարել են մեզ լուծել այդ` դժվարին խնդիրները»,֊գոհունակությամբ նշեց ֆրանսիացի համանախագահը:
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը, պարզվում է, հանձնարարել են Մինսկի խմբի միջնորդներին ավելի շատ աշխատել կոնկրետ հարցերի շուրջ, եւ հիմա, ինչպես նշում են համանախագահները, իրենք շատ աշխատանք ունեն կատարելու` առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում: Մասնավորապես, ակնկալվում է, որ համանախագահները պետք է հանդիպեն երկու երկրների արտգործնախարարների հետ դեկտեմբերին` ԵԱՀԿ նախարարների խորհրդի տարեկան հանդիպման նախօրեին:
Այսօրվա ասուլիսի հիմնական հարցն, անշուշտ, համանախագահների գնահատականն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը` բանակցություններում առաջընթաց չարձանագրելու դեպքում խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին:
«Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել»,֊հայտարարեց Բերնար Ֆասիեն եւ հավելեց,֊«Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարությունները այն կարծիքին են, որ պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»:
Հարցի շուրջ մեկնաբանությամբ հանդես եկավ նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, որը ասաց, թե այս կամ այն հայտարարությունը կարող է պայմանավորված լինել ներքաղաքական կյանքի հանգամանքներով:
«Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս` ուժային լուծման հնարավորության մասին»,֊հայտարարեց Յուրի Մերզլյակովը` հույս հայտնելով, որ կողմերը հաշվի կառնեն համանախագահող երկրերի այս դիրքորոշումը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment