A1+. 22-11-2009- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումն այսօր տեւել է մոտ չորս ժամ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ նրանց հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով ժամը 15.30-֊ին եւ ավարտվել չորս ժամ անց:
Հանդիպումն անցկացվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում:Հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի Մյունխենում գտնվող թղթակցի` բանակցային սենյակից այն կողմում գտնվողներին թվացել է, թե բանակցությունները շատ լարված են ընթանում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «վճռորոշ» է համարում մյունխենյան հանդիպումը:
«Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի»,-ասել էր նա:
Համանախագահները հանդիպումից հետո հայտարարարել են, թե այն անցել է կառուցողական մթնոլորտում: «Առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել»,֊հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները:
Սա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ այս տարվա թվով վեցերորդ հանդիպումն էր:Monday, November 23, 2009
Վճռորո՞շ, թե՞ կառուցողական հանդիպում
A1+. 22-11-2009- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումն այսօր տեւել է մոտ չորս ժամ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ նրանց հանդիպումը մեկնարկել է Երեւանի ժամանակով ժամը 15.30-֊ին եւ ավարտվել չորս ժամ անց:
Հանդիպումն անցկացվել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում:Հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի Մյունխենում գտնվող թղթակցի` բանակցային սենյակից այն կողմում գտնվողներին թվացել է, թե բանակցությունները շատ լարված են ընթանում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե «վճռորոշ» է համարում մյունխենյան հանդիպումը:
«Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա, քան պատրաստվել պատերազմի»,-ասել էր նա:
Համանախագահները հանդիպումից հետո հայտարարարել են, թե այն անցել է կառուցողական մթնոլորտում: «Առաջին անգամ քննարկվել են հարցեր, որոնց նախկինում անդրադարձ չէր եղել»,֊հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները:
Սա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ այս տարվա թվով վեցերորդ հանդիպումն էր:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment